Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ռուսական մեդիա շուկայում։ Մասնավորապես՝ «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը որոշում է կայացրել իրեն պատկանող միանգամից 4 ժամանցային հեռուստաընկերություն միավորել մեկ խմբում։ Այդ հեռուստաընկերություններն են «ТНТ»-ն, «Пятница»-ն, «ТВ-3»-ը և «2х2»-ը։ Խմբի պոտենցիալ շրջանառությունը տարեկան ավելի քան 20 մլրդ ռուբլի է, և նրա կառավարումն, ըստ ռուսական «Կոմերսանտի», կվստահվի մեր հայրենակից, «Comedy Club Production»-ի հիմնադիր և ղեկավար Արթուր Ջանիբեկյանին։ Հայտնի է նաև, որ «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի կազմի մեջ մտնող НТВ հեռուստաընկերությունը կշարունակի զարգանալ որպես առանձին սուբյեկտ։ «Կոմերսանտի» աղբյուրները հայտնում են նաև, որ խմբի անվանումը կլինի «ТНТ գրուպ»։

Ի դեպ, այսպիսի խումբ ձևավորելու մասին խոսակցությունները սկսել են դեռ «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի նախկին ղեկավարության օրոք, իսկ նոր ղեկավարությունը որոշել է դրանք կյանքի կոչել։
Մեզ մնում է հետևել դեպքերի զարգացումներին և սպասել այս խոսակցությունների պաշտոնական հաստատմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել