Անհասկանալի է, թե ՀՀ-ն պաշտոնական մասով ինչո՞ւ է անտարբեր եզդիների ցեղասպանության հանդեպ, որը կատարվել է հայերի Ցեղասպանությանը զուգահեռ: Որպես ցեղասպանության ենթարկված ժողորդի զավակներ՝ հայերն ավելի բարձրաձայն պիտի խոսեն եզդիների ցեղասպանության մասին: Նրանք էլ մեզ պես կոտորվել են, միայն այն բանի համար, որ թուրք չեն: Թուրքերի կողմից եզդիների կոտորածների մասին բազմաթիվ աղբյուրներ կան, ահա՛ այդ աղբյուրներից մեկը.
Ալեքսանդրապոլի հայրենակցական միության վարչության դիմումը՝ Հայոց հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդին:
Թիֆլիս, 1 դեկտեմբերի 1918 թ.:
Ալեքսանդրապոլի և շրջանի հայրենակցական միության վարչության նախագահ Ա. Խան- Պապյանն իր նամակ-զեկույցում թուրքերի կողմից հայերի հանդեպ կիրառված գազանությունների հետ միասին գրում է հետևյալը.
«...Այս գյուղերի հետ միասին ավիրվել ու կոտորվել են 10-15-ից ավելի եզդիների (եզդիական) գյուղեր, անհետ կորել նրանց խաղաղ և աստածավախ ազգաբնակչության հետ միասին»:
Հ.Գ. Մենք՝ հայերս, որպես ցեղասպանություն ապրած, մի քանի անգամ այն վերապրած ազգ, պարտավոր ենք ճանաչել և դատապարտել եզդիների ցեղասպանությունը թուրքերի կողմից: Նման վայրագությունների մասին լռելով՝ ցանկացած մարդ նմանվում է այն մարդկանց, որոնց լռության պատճառով կոտորվեց հայ ազգի զգալի մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել