11078050_966375773403360_2554649688842375304_n

Մարտի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Չեխիայի և Հունգարիայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի օրհնությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի ֆլեշմոբ-ակցիան՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Հիշեցնենք, որ այս օրերին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում է գտնվում «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, լուսանկարիչ Սրապիոն Ավետիքի Գևորգյանը, ում այցի նպատակը 100-ամյա Ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չճանաչած այդ երկրում մի շարք հանդիպումներ, միջոցառումներ և ֆլեշմոբ-ակցիաներ իրականացնելու միջոցով Ցեղասպանության մասին հիշեցնելն է:

Մարտի 26-ի կեսօրին Պրահայի կամուրջներից մեկի վրա մեկնարկեց ֆլեշմոբ ակցիան: Չեխ ոստիկանները 2 կողմերից կանգրեցրեցին կամրջի վրայով տրանսպորտի երթևեկությունը, որից հետո ապահովվեցին խաղաղ ակցիայի մասնակիցների անվտանգությունը: Ֆլեշմոբի մասնակից չեխ և հայազգի երիտասարդներն օգնեցին «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանին ճամփորդական պայուսակից հանել և պարզել Մեծ Եղեռնի 100-ամյակի խորհուրդը կրող, 100 մետր երկայք ունեցող Հայոց Եռագույնը, որից հետո այն կախեցին ավելի քան 100 մետր երկարություն ունեցող կամրջից և 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մոտ կես ժամ տևած Ֆլեշմոբն անցել է տեղի ոստիկանության հսկողության ներքո:

Ձեզ ենք ներկայացնում ակցիայի մասին պատմող Սրապիոն Գևորգյանի տրամադրած ֆոտոշարքը Պրահայում:

21981_1616467738587541_8695427307000154143_n

10308110_451540481680572_3203059862080952022_n

10446714_451540548347232_1452426225879770057_n

11011251_966375863403351_2090619762261736462_n

«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել