Հիմնականում թշնամական շրջապատում և անընդհատ պատերազմական իրավիճակում գտնվող Իսրայելի և Հայաստանի հիմնական տարբերությունը պետության նկատմամբ վերաբերմունքն է՝ քաղաքացիներից մինչև իշխանությունը: Առաջինի դեպքում թե՛ հանրության և թե՛ իշխանության նպատակը պետությունը հզոր ու հասարակությունն էլ բարեկեցիկ դարձնելն է, իսկ երկրորդի դեպքում զուտ անձնականի (դրանում ներառյալ ընտանիքը) մասին մտահոգությունն է, և ըստ այդմ էլ՝ առաջինը քանի գնում հզորանում է և բարգավաճում, իսկ երկրորդը... Լավ, երկրորդի մասին չասեմ՝ բոլորս գիտենք իրավիճակը: Որպեսզի փոխենք այդ իրավիճակը, անհրաժեշտ է փոխել կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը. չինմացինչի իմաստուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել