Dr Barken said: ‘This is also the northernmost evidence we have of an Egyptian presence in the early Bronze Age. Here, a worker for the Israel Antiquities Authority cleans findings at the site

Գարեջուրն աշխարհի հնագույն ոգելից խմիչքներից է: Դարեր շարունակ այն շատ կարևոր նշանակություն է ունեցել՝ օգտագործվելով թե՛ իբրև սննդարար, թե՛ արարողակարգային ըմպելիք: Վերջերս Իսրայելի Թել Ավիվ քաղաքում հայտնաբերվել են կավե տակառների մասեր, որոնք ավելի քան 5000 տարվա վաղեմություն ունեն: Այդ տակառների մեջ հին եգիպտացիները գարեջուր էին պատրաստում: Հնագիտական կարևոր նշանակություն ունեցող այս կավե մասերը գտնվել են շինարարական աշխատանքների ժամանակ:

‘Among the hundreds of pottery shards (pictured) that characterise the local culture, a number of fragments of large ceramic basins were discovered that were made in an Egyptian tradition and were used to prepare beer,’ Dr Barkan said

Կուլայի մասնիկները դուրս են բերվել հսկայական ջրավազաններից, որոնց մեջ ժամանակին մրգային գարեջուր է պատրաստվել: Հին եգիտպացիները թողնում էին մրգային գարեջուրն արևի տակ, որպեսզի այն մերվի ու բնական մշակման ենթարկվի: Սրանք առաջին պեղումներն են, որոնց արդյունքում բացահայտվել է, որ մոտ 5000 տարի առաջ եգիպտացիները գարեջուր են արտադրել Թել Ավիվում:

The basins were pulled from pits in the centre of Tel Aviv A bronze dagger and 6,000-year-old flint tools were uncovered

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև մի բրոնզե դաշույն ու կայծքարից պատրաստված գործիքներ, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն: Հնաոճ իրերի կազմակերպության աշխատակից Դիեգո Բարկանն ասել է, որ շինհրապարակում հայտնաբերվել է 17 վիրապ, որոնք բրոնզե դարում՝ մ.թ.ա. 3,500-3,000 թթ., օգտագործվել են տարբեր արտադրանքներ պահելու համար:

Fragments of pottery that are around 5,000 years old and were used by ancient Egyptians to make beer, have been discovered on a building site in Tel Aviv. Here, Diego Barkan holds the basin parts

Հարցազրույցի ընթացքում նա նշել է.

Հայտնաբերված անոթները պատրաստվել են ծղոտից ու այլ օրգանական նյութերից, որոնք ապահովում են անոթների ամրությունը: Այժմ մենք արդեն գիտենք, որ հին եգիպտացիները ևս գիտեին իսկական գարեջրի գինը ճիշտ այնպես, ինչպես ժամանակակից թելավիվցիները:

Employees of the Israel Antiquities Authority(pictured) work at the site in Tel Aviv where fragments of pottery used by ancient Egyptians have been discovered. A total of 17 pits have revealed finds

Գարեջուրը եգիպտական ազգային խմիչք էր ու մատուցվում էր հացի հետ: Այն վայելում էր Եգիպտսի ողջ բնակչությունը՝ անկախ տարիքից, սեռից կամ կարգավիճակից: Պատճառն այն է, որ գարեջուրն այն ժամանակ ավելի մաքուր էր, քան ջուրը: Խմելու ջուրն ստացվում էր գետից կամ ջրանցքից ու հաճախ աղտոտված էր լինում:

Գործատուները հաճախ աշխատանքի դիմաց վճարում էին եգիպտացիներին հացով, ձեթով, գարեջրով ու բանջարեղենով: Գարեջրի ստանդարտ չափաբաժինը մեկ աձի համար 2 լիտրն էր: Եգիպտացիները գարեջրի անոթները պահում էին սառը ջրի մեջ, որպեսզ վայելեին այն սառը վիճակում: Եգիպտական գարեջուրը պատրաստվում էր գարու ու եռացած ջրի խառնուրդից: Այնուհետև ստացված զանգվածին ավելացվում էին տարբեր մրգերի խտանյութեր՝ գարեջրին յուրահատուկ ու հոտ տալու համար: Մատուցելուց առաջ այս խառնուրդը լցվում էր հատուկ անոթների մեջ: 

The vessels (pictured) were made with ‘straw temper’ and other organic material to strengthen them – a method which was not in local potteries. This one dates to the Early Bronze Age I (3,500 BC)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել