Չեխիայի հանրապետության Վիսոկա բնակավայրում բուն լուսանկարիչ Ջիրի Միքալի հետ պահմտոցի է խաղում։
Եվրոպական գորշ արջերը խաղում են Մեծ Բրիտանիայի Վիպսնադի կենդանաբանական այգու իրենց տարածքում։
Ավելի քան 2300 կալիֆորնիական ծովառյուծներ դուրս են եկել Աստորիայի, Օրեգոնի լողափեր, որտեղ սպասվում է, որ նրանք կմնան մինչև մայիսի վերջ, երբ արդեն այս ջրերում ձկնատեսակները, որոնցով սնվում են այս կաթնասունները, կսպառվեն։
Լոնդոնի Դոնինգ փողոցում վարչապետի դռան դիմացով վազող աղվեսը։
Ռուսաստանում սառցապատ Բայկալ լճի վրա հայտնված հարյուրավոր մետրերի հասնող ճաքի այս լուսանկարում թվում է, թե այն աշխարհը երկու մասի է բաժանում։
Արևը մայր է մտնում Վեստմինստերյան պալատի ու Ուինսթոն Չերչիլի արձանի հետևում։
Չինաստանի Շանհայ քաղաքում 2015թ-ի Գեղասահքի աշխարհի առաջնությանը ռուս գեղասահորդուհի Էլիզավետա Տուկտամիշևան վայր է ընկնում իր ելույթի ժամանակ։
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքով փոշու փոթորկի ժամանակ տղամարդը քաշում է իր ուղտին՝ տուկ-տուկ մեքենայով անցնելով։
Աթենքում «Աշխարհի կատուների» շոուի ժյուրիի անդամը զննում է բենգալյան կատվին։
Փոհանգում Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հարձակման «երկկենցաղ» զենքերի պայթյունը ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ ռազմավարժությունների ընթացքում։
Նովա Սկոտայի Էնֆիլդ բնակավայրում Էյր Կանադայի Աերոբուս A320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ Հալիֆաքս Ստենֆիլդի օդանավակայանի թռիչքուղուց դուրս գալով։ Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել, 20-ից ավել ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Իսպանիայի հյուսիսային Օվիեդո բնակավայրում Ծաղկազարդի օրը՝ եղբայրական երթի ժամանակ, մարդիկ ծաղկաթերթիկներ են թափում։ Սուրբ շաբաթվա ընթացքում հարյուրավոր երթեր են իրականացնում Իսպանիայի տարածքում, աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր այցելուներ են գալիս այստեղ։
Նիկարագուայի Մանագուա բնակավայրում՝ Մետրոպոլիտան եկեղեցում, Ծաղկազարդի օրը լուսանկարվող երեխան։
Պագար Նուսայից մարտարվեստով զբաղվող տղամարդիկ Ինդոնեզիայի Սեմարանգ բնակավայրում իենց աշակերտների համար հնարքներ են կատարում՝ ցուցադրելով իրենց կարողությունները։ Պենկակ Սիլատը կամ պարզապես Սիլատը ավանդական մարտարվեստի տեսակ է, որը ծագել է Ինդոնեզիայում։
Սանտիագոյից մոտ 800 կմ հեռավորության վրա՝ Պուկոնում, Վիլարիկա ակտիվացած հրաբխից դուրս եկող ծուխը։ Ակտիվացած հրաբխի շրջակայքի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել տեղահանվել այստեղից։