Նա այս քայլին գնացել է ոչ թե իր լանջերն ի ցույց դնելու (դրանք առանձնապես չեն էլ երևում), այլ մաշկի խնամքի օրգանական միջոցների իր շարքը գովազդելու համար: Միրանդա Քերն իր կիսամերկ լուսանկարը տեղադրեց «Instagram» սոցկայքում: Շլացուցիչ արտաքինով աչքի ընկնող մոդելը «Kora Organics» խնամքի միջոցների շարքը գովազդելիս մանրամասնորեն նկարագրել է օրգանիզմի թունազերծման ազդեցությունը մաշկի վրա: Միրանդան ինքն էլ ամբողջովին թունազերծված տեսք ուներ և շողում էր իր բնական գեղեցկությամբ: Այս լուսանկարին կից նա իր երկրպագուներին խորհուրդ է տվել անօրգանական կոսմետիկայից անցում կատարել օրգանական խնամքի միջոցներին.

Natural beauty: Miranda Kerr poses topless on the beach as she promotes her Kora Organics skincare line 

Երբ անօրգանական միջոցները փոխարինում ես օրգանական միջոցներով, մաշկդ կարիք է զգում հաղթահարել նախկին խնամքի միջոցների քիմիական բաղադրիչների ազդեցությունը: Խորհուրդ է տրվում այդ ընթացքում առատորեն ջուր խմել՝ օրգանիզմի թունազերծումն ապահովելու նպատակով:

Ահա ուիքենդի ընթացքում արված ևս մեկ լուսանկար: Թեպետ Միրանդան այս լուսանկարում առանց կրծկալի է շապիկ հագել ու թափանցիկ կտորից կիսաշրջազգեստ է կրում, այս համարձակ կերպարով նա բնավ էլ գռեհիկ տեսք չունի: Նա այն սակավաթիվ աստղերից է, ով ցանկացած հագուստով կարողանում է պահել աղջկական հմայքը: Այո՛, հենց աղջկական, այլ ոչ կանացի. Միրանդան այնքան թարմ տեսք ունի, որ դեռահաս աղջկա տպավորություն է թողնում: Ո՞վ կասի, որ նա արդեն 31 տարեկան է ու հասցրել է երեխա ունենալ: 

Bareface and braless: Over the weekend the breathtaking Australian model made running errands look positively breezy as she floated through a Santa Monica car park in a dreamy yet sexy ensemble 

Հանգստյան օրերին նա մեկ այլ լուսանկար էլ է տեղադրել սոցկայքում: Այս լուսանկարում պատկերված է, թե ինչպես է Victoria Secrets-ի նախկին մոդելը հանգստանում իր շնիկի հետ տան կանաչապատ հետնաբակում:

Chilling with Frankie: The model also posted a snap of herself hanging out with her pet pooch Frankie in her back garden

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել