Սերիլալային դերասանուհի Տաթև Սարգսյանին տևական ժամանակ է, ինչ էկրաններին չենք տեսնում, փորձեցինք խոսել նրա հետ և ճշտել, թե այժմ դերասանուհին ինչ ստեղծագործական աշխատանքով է զբաղվում: Տաթևի խոսքով՝ իր համար շատ կարևոր և պատասխանատու գործով է զբաղվել. «Լևոն Հարությունյանից ստացա առաջարկ թարգմանել մոնոներկայացում»։

Բոլորովին փորձ չունենալով այդ ոլորտում՝ վստահորեն ընդունել է առաջարկը, քանի որ շատ լավ է տիրապետում ռուսերենին. մոնոներկայացումը բարեհաջող ավարտին հասցնելը դերասանուհու համար փոքրիկ հաղթանակ էր, քանի որ որոշ ժամանակ առաջ հայերենը մեծ խնդիր է եղել իր համար, իսկ հիմա բավականին աշխատանք տանելով ինքն իր վրա՝ փոքր-ինչ բարելավել է խոսքը. «Ամենահեշտ տարբերակն է ասել՝ դրսից եմ եկել և ունեմ լեզվի խնդիր, բայց ո՛չ, ես փորձեցի աշխատել ինքս ինձ վրա և լուծում տալ այս խնդրին»: Ինքս ինձ որոշեցի ապացուցել, որ մեծ ցանկության դեպքում կարող եմ կատարելագործվել»:

Լևոն Հարությունյանի առաջարկի արդյունքը հպարտանալու առիթ է տալիս սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանին. «Գուցե մի մեծ աշխատանք չէ, այնուամենայնիվ, անչափ ուրախ եմ, որ առաջին մեծ և լուրջ թարգմանությունս հաջողվեց»: Տաթևը նշեց, որ Լևոն Հարությունյանի հետ ծանոթանալու հարցում շնորհակալ է ռեժիսոր Կարո Բալյանին. «Այս առաջարկը չէր լինի, եթե Կարոն իմ հասցեին գովասանքի խոսքեր չշռայլեր»: Հավելեց նաև, որ ներկայացումներից մեկի ժամանակ ռեժիսոր Կարո Բալյանին օգնել է նաև որոշ հատվածներ թարգմանել: Աշխատանքը ծավալուն չի եղել, բայց Կարոյի դրական արձագանը Տաթևին շատ է ոգևորել, ինչն էլ սիրված դերասան Լևոն Հարությունյանի մոտ հավատ է ներշնչել ներկայացման թարգմանությունը վստահել հենց Տաթևին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել