Ով կորցրել է ամոթը, նրան պետք է մեռած համարել... Ցավալի է, բայց փաստ. այսօր շատերն են կորցրել այն:
100-ամյակին ընդառաջ ազգովի անմոռուկներով պահանջում ենք ինքներս մեր ավտոներից, հագուստից... Քայլում ես փողոցում ու հանդիպում մարդկանց, ովքեր շապիկներ են կրում անմոռուկներով, աղջիկների, ովքեր իրենց ականջօղներով են պահանջում... Նույնիսկ մատնահարդարման համար չեն խնայում անմոռուկները... Մարդիկ ծաղկեպսակներ են պատրաստում անմոռուկներով... 100-ամյակին ընդառաջ՝ անմոռուկաբիզնես... Սթափվեք, հայեր:
Ամոթի զգացումը չի դաստիարակվում, այն տրվում է ի ծնե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել