Հերիք ա ֆիքսվեք, թե անմոռուկը որտեղ կպցրեցին: Հարգելիներս, ի՞նչ եք առանց իրար հերթ տալու ստատուսներ գրում, թե բա անմոռուկը կպցրին բռիլոկի վրա, շորի վրա, բարձի վրա, ավտոյի վրա, ակի վրա, բռոշկայի վրա, եսիմ էլ որտեղ: 
Հերիք ա էլի ֆիքսվեք, մեկ ա՝ ինչքան էլ ձեզ կոտորեք, ինչքան էլ ստատուս գրեք, ամեն մարդ յուրովի ա գնահատում անմոռուկի կարևորությունն ու յուրովի է փորձում օգտագործել նրան: 
Կներեք, բայց ես չեմ մեղադրում էն մարդկանց, որոնք անմոռուկն օգտագործում են իրենց բիզնես շահերի համար. բա ի՞նչ անեն է խեղճերը։ Ամեն առիթ փորձում են օգտագործել, որպեսզի երկու կոպեկ փող աշխատեն, տուն պահեն, անմոռուկն էլ էն առիթներից է, որ պետք է օգտագործեն, հիմա ինչքան էլ իրանց քննադատեք, մեկ ա՝ էդ մարդկանց համար ավելի կարևոր ա իրանց երեխու ուտելիքի փողը, քան ձեր ստատուսները: 
Հա, համաձայն եմ, անմոռուկը պետք է տեղին ու ժամանակին օգտագործես, բայց դե անզոր ես կանխել կամ վերահսկել այս անմոռուկի սխալ օգտագործումը, չես կարա, ու դրա համար լիովին անիմաստ ա էս թեման էսքան ծամծմել. միևնույն է՝ հարգողն ու տեղին օգտագործողը շարունակելու է հարգել ու տեղին օգտագործել... Իսկ բիզնեսմենն էլ շարունակելու ա բիզնես անել:
Հ.Գ. Այ մենակ դպրոցների անճաշակ զարդարանքի առումով միանում եմ բոլոր քննադատություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել