Lists: History of Money

 1  Աշխարհի առաջին թղթադրամը ստեղծվել է Չինաստանում

Մոտ 700 տարի առաջ՝ 1661թ-ին,  Շվեդիան թողարկեց առաջին եվրոպական թղթադրամները, իսկ ընդհանուր առմամբ Չինաստանն է, որ հրապարակել է առաջին շրջանառվող արժույթը դեռ 7-րդ դարում՝ Տան դինաստիայի օրոք։ Դարեր շարունակ պղնձի մետաղադրամները Չինաստանի հիմնական արժույթն էին համարվում։ Մեծ քանակությամբ առձեռն գումար տանելու համար մարդիկ կշռում էին ավելացող մետաղադրամների քաշը, իսկ սա այնքան էլ հեշտ, արդյունավետ ու ապահով չէր ճանապարհներին։ Բեռը թեթևացնելու համար առևտարականները սկսեցին միմյանց հետ փոխանակել մետաղադրամների գնով թղթե սերտիֆիկատներ։ Թուղթն, իհարկե, ավելի թեթև էր, և այն երբեմն անվանում էին «թռչող փող»։ 200 տարիների ընթացքում թղթից փողը սահմանափակ քանակությամբ էր օգտագործում, մինչև պղնձի պակասը ստիպեց առևտրականներին  ու արդեն Սոնգ դինաստիայի պաշտոնյաններին թղթադրամներ ընդունել ոսկու պահուստների դիմաց, որը դարձավ աշխարհում թղթից առաջին օրինական վճարման միջոցը։

 2  Ինկերը հսկայական կայսրություն են ստեղծել առանց փող օգտագործելու

Ի տարբերություն հարևան ացտեկների կամ մայաների, ովքեր այնպիսի ապրանքներ էին օգտագործում առքուվաճառքի համար, ինչպես օրինակ լոբի ու գործվածքներ, ինկերի մոտ «փող» ասված հասկացություն գոյություն չուներ։ Այդ դեպքում կհարցնեք, թե ինչպե՞ս է նրանց հաջողվել ստեղծել Հարավային Ամերիկայի ամենախոշոր ու ամենահարուստ կայսրությունը. դա արվել է «Միթա» ծառայության համակարգի միջոցով։ 15 տարեկանից ինկերի տղաները պետք է ֆիզիկական աշխատանք մատուցեին սահմանված օրերի չափով՝ երբեմն մինչև տարվա երկու երրորդը ծառայելով պետությանը։ Նրանք հասարակական շենքեր ու պալատներ, ինչպես նաև ճանապարհային ընդարձակ համակարգ (որն ընդհանուր առմամբ ձգվում էր մինչև 22,530 կմ) էին կառուցում։ Փոխարենը կառավարությունն ապահովում էր նրանց բոլորի հիմնական կարիքները՝ սնունդ, հագուստ, գործիքներ, բնակարան և այլն։ Նույնիսկ եթե փող լիներ, ինկերը պարզապես չէին կարողանա այն որևէ տեղ ծախսել, քանի որ չկային խանութներ կամ առևտրի կենտրոններ։ Սա չի նշանակում, որ ինկերը չէին գնահատում ոսկին ու արծաթը: Իրականում նրանք դա օգտագործում էին որպես իրենց կրոնական ծեսերի մաս՝ ոսկին ընդունելով որպես «արևի քրտինք», իսկ արծաթը՝ «լուսնի արցունքներ»։

Lists: History of Money

 3  Միջնադարյան առևտրականները ստեղծել են կրեդիտ քարտերի նախնական տարբերակները

Մի ժամանակաշրջանում, երբ արժույթը  հաճախ անհասանելի էր (և քչերն էին գրագետ հաշվարկների առումով), փայտիկը, որը ժամանակակից կրեդիտային քարտերի նախատիպն էր, սկսեց մեծ տարածում գտնել Եվրոպայում։  Ֆինանսական պատմությունը պահպանող այս միջոցը փայտից զուգակցվող ձող էր իրենից ներկայացնում, որի վրա արված խազերը խորհրդանշում էին տրված ու վերցված գումարի չափը։ Փայտիկներն այնուհետև կենտրոնից կիսում էին երկու մասին, որոնցից մեկն իր մոտ պահում  էր պարտատերը, մյուսը՝ պարտքը վերցնողը։ Երբ վճարումը կատրարվում էր, փայտիկները միավորում էին, և դրանց վրա արված վճարման վերաբերյալ նշան էր դրվում։  Զուգակցվող փայտիկն ուներ նաև այլ առավելություններ։ Այն դժվար էր կեղծել, քանի որ փայտիկների երկու մասնիկները պետք է կատարելապես համապատասխանեին միմյանց։ Փայտիկներն օգտագործվում էին Եվրոպայի ողջ տարածքով, սակայն այն թերևս առավել տարածված էր Անգլիայում։ Ավելի քան 700 տարի շարունակ այս փայտիկներն օգտագործվում էին տեղացի քաղաքացիներից հարկեր հավաքելու համար, մինչև համակարգն ի վերջո դադարեցվեց 1826թ-ին։ 8 տարի անց, երբ բրիտանական կառավարությունն ի վերջո որոշեց ազատվել կուտակված բոլոր փայտիկներից, նրանք որոշեցին այրել դրանք Լորդերի պալատի շենքի ստորգետնյա հնոցում, ինչը հրդեհի պատճառ դարձավ՝ կործանելով համալիրի մեծ մասն ու դառնալով 1666թ-ին Լոնդոնի Մեծ հրդեհից հետո ամենասարսափելի հրդեհը։

 4  Ցարական Ռուսաստանը ստեղծեց հարկատեսակ, որը միայն կենդանիների մորթու տեսքով կարելի էր վճարել


1600-ականներին Սիբիրում ռուսական որսորիդների ի հայտ գալն ավելի ուժգին «մորթու տենդ» ստեղծեց, քան Կալիֆորնիայի «Ոսկու տենդն» էր։ Ռուսական մորթու առևտրում սա այնքան արժեքավոր էր դարձել, որ այն «փափուկ ոսկի» էին անվանում ու կայսրության տարածքում օգտագործում ու ընդունում որպես արժույթ։ Ցարական Ռուսաստանը նույնիսկ սիբիրյան գյուղացիներից նոր հարկ էին պահանջում՝ «յասակ». տարեկան տուրք, որը վճարվում էր մորթով 18 տարին լրացած բոլոր տղամարդկանց կողմից։ Յասակի վճարումը պաշտպանվածություն էր երաշխավորում, իսկ վճարել մերժելու դեպքում նրանք ռիսկի էին դիմում հարձակման ենթարկվել վարձված ավազակախմբերի կողմից։

 5  Ամերիկյան պատմության առաջին «ոսկու տենդը» ոչ թե Կալիֆորնիայում, այլ Հյուսիսային Կարոլինայում է տեղի ունեցել

1799թ-ին  Կաբարուս քաունթիի Ջոն Ռիդ անունով ֆերմերի 12-մյա ավագ որդին 7.7 կգ  կշռող ոսկու բնակտոր հայտնաբերեց։ Երբ հարևան քաունթիներում ավելի շատ ոսկի սկսվեց հայտնաբերվել, այն առաջին «հեռանկարային ցնցումը» դարձավ ամերիկյան պատմության մեջ՝ հազարավոր մարդկանց գրավելով այս շրջան, որոնցից շատերը նոր ժամանած ներգաղթյալներ էին։ 19-րդ դարի վաղ շրջանում Հյուսիսային Կարոլինայի ավելի քան 30.000 բնակիչներ ոսկի էին փնտրում հանքերում՝ հանքարդյունաբերությունը դարձնելով երկրորդ ամենախոշոր ոլորտը գյուղատնտեսությունից հետո։ Ավելի քան 30 տարի ԱՄՆ-ի կողմից մետաղադրամներ հատելու համար օգտագործված  ոսկին հանվել է Հյուսիսային Կարոլինայից, և ամերիկյան դրամահատարաններից մեկը բացվել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում 1837թ-ին։ Ինչևէ, տասնամյակների ընթացքում հանքերը սպառվեցին, և մինչև 1860-ականնները Կարոլինայի «Ոսկու տենդն», ի վերջո, մարեց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել