Աշխարհում շատ հավաքականներ ու գրանդ ակումբներ կան, որ երբ դրանց խաղը չի ստացվում, կամ երբ այդ թիմերի առաջատար խաղացողները սկսում են ոչ թե ֆուտբոլ, այլ բոուլինգ խաղալ, ապա երկրպագուները, փորձագետները և մամուլն արդարացիորեն սկսում են շատ խիստ, երբեմն նույնիսկ չափից շատ խիստ քննադատել ոչ միայն մարզչին, այլև իրենց պաշտած համաշխարհային մակարդակ ուեցող ֆուտբոլիստներին: Ու դրա մեջ ոչ մի արտառոց բան ոչ ոք չի տեսնում: Հակառակը՝ նույն այդ առաջատար ֆուտբոլիստները սկսում են հետևություններ անել: Իսկ մեր մոտ միջին վիճակագրական մի երկու ֆուտբոլիստի հավասարեցրել են Մեսսիին ու Ռոնալդուին, էդ քիչ ա, մի հատ էլ անձեռնմխելի են սարքել՝ նրանց քննադատելը տաբու է: Ու երբ էդ ֆուտբոլիստները մի ամբողջ հավաքականի խաղ պրավալ են տալիս, շատ քիչ մարդիկ են գտնվում, որ քննադատում են էդ հարգարժան ֆուտբոլիստներին, մեծ մասն ամեն անգամ մեղադրում է մարզչին, մրցավարին, դարպասի հետևում կանգնած գնդակ բերող պատանուն կամ եսիմ էլ ում, բայց ոչ էդ ֆուտբոլիստներին: Դրա համար էլ այդ ֆուտբոլիստներին սկսում է թվալ, թե իրենք իրոք Պելե են, ու իրենք երբեք չեն սխալվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել