Tert.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան Դամասկոսի վստահելի դաշնակիցն է և ձգտում է կայունության հասնել աշխարհում, փոխանցում է РИА Новости-ն։

«Միանշանակ Ռուսաստանը ցանկանում է կայունության հասնել աշխարհում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Սիրիային, դա ոչ միայն Սիրիայում ունեցած շահերի համար, նա դա կարող է ունենալ որտեղ պատահի»,- ասել է Ասադը։

Նա նշել է, որ ինչպես Սիրիայի, այնպես էլ այլ երկրների համար Ռուսաստանը կայունություն և քաղաքական հակամարտությունների լուծում է ցանկանում՝ նշելով, որ ապագայում ՌԴ-ն ցանկանում է լինել մեծ և ազդեցիկ գերտերություն։

Ասադն ընդգծել է, որ Ռուսաստանը և Իրանը, մասնակցելով շրջանում դժվարին իրավիճակի կարգավորման ուղիների որոնմանը, ոչինչ չեն պահանջում սիրիական իշխանություններից։

«Նրանք դա անում են շրջանի համար, աշխարհի համար, քանի որ կայունությունը նրանց համար շատ կարևոր է»,- ասել է Ասադը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել