Ահա թե ինչ է արել պատերազմը երեխաների հետ։

Այս լուսանկարն իր թվիթերյան էջում տեղադրել է ֆոտոլրագրող Ամել Ահմեդը։ 
Սիրիացի փոքրիկն այնքան է սարսափած պատերազմից, որ սովորական լուսանկարչական ապարատը զենքի տեղ է ընդունել և վախեցած բարձրացրել ձեռքերը. «Մի՛ կրակեք, ես հանձնվում եմ»։

Սիրիայում ավերիչ քաղաքացիական պատերազմն արդեն 4 տարի է՝ ընթանում է։ Բառացիորեն, պատերազմի մեջ երեխաներ են ծնվում և դաստիարակվում։ Զոհվածների մոտավոր թիվը հասնում է 250 հազարի։ 3 միլիոն մարդ փախստական է դարձել։  

1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել