Եթե ուզում եք շտկել այն իրավիճակը, որում ապրում եք, որը խանգարում է Ձեզ ինչպես անձնական, այնպես էլ գործնական հարաբերություններում, ուրեմն այս խորհուրդները Ձեզ համար են:

1. Եթե խոստացել եք զանգահարել, ապա արեք դա:
2. Ուշանու՞մ եք: Մի ելք գտեք նախազգուշացնելու համար:
3. Մի՛ ծիծաղեք ուրիշի երազանքների վրա:
4. Մի՛ վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ: Նրանք չեն փոխվում:
5. Ծնողների հետ շատ ժամանակ անցկացրեք: Ժամանակը, երբ նրանք չեն լինի, միշտ անսպասելիորեն է գալիս:
6. Բարեկիրթ լինելը աշխարհ է գրավում: Օգտվեք դրանից:
7. Հայկական սերիալներ մի դիտեք երբեք:
8. Սովորեք ընդունել սեփական սխալները:
9. Վերջ տվեք դժգոհելու սովորությանը: Ոչ մեկին չի հետաքրքրում ուրիշի խնդիրները:
10. Մի տարածեք չարախոսությունները:
11. Անհասկանալի իրավիճակներում ուղղակի պառկեք քնելու և միշտ հիշեք, որ դա էլ կանցնի: 
12. Նույնիսկ լուրջ վեճի ժամանակ մի վիրավորեք մարդկանց: Ամենայն հավանականությամբ դուք կհաշտվեք, իսկ վիրավորանքը միշտ կհիշվի:
13. Ասեք ճշմարտությունը և ստիպված չեք լինի հիշել ամեն ինչ:
14. Գլխում մի՞տք ծագեց : Գրի առեք:
15. Օրվա սկզբում արեք ամենադժվար և բարդ աշխատանքը:
16. Ոչ մեկ ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ: Մոռացեք “պարտավոր է” բառը, դուրս հանեք ձեր բառապաշարից, հակառակ դեպքում այն իսկապես կառաջացնի թե նյութական , թե բարոյական կապվածություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել