Tert.am–ը գրում է.

Ֆրանսիացի հեծանվաարշավորդ Էրիկ Բարոնը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը`AFP-ին հղումով, 53-ամյա հեծանվորդին հաջողվել է լեռնային հեծանիվով 223.3 կմ/ժամ արագություն զարգացնել: 

Ռեկորդը սահմանվել է հատուկ պատրաստված ուղով։ Հեծանվավազքն անցկացվել է Ալպերում` ծովի մակարդակից 2500 մետր բարձրություններում։

Բարոնի նպատակը նախկին համաշխարհային ռեկորդը գերազանցելն էր, որը կազմել էր 222.22 կմ/ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել