Ժամանակին գտնվել էր արաբական աշխարհում միասնություն ստեղծելու տեսական բանալին` պանարաբիզմը: Դա ԲԱԱՍ կուսակցության ստեղծումն էր, որի հիմնական գաղափարն արաբների միասնությունն էր` առանց հաշվի առնելու շիա, սուննի, քրիստոնյա, ալևի լինելը. էական էր ազգային պատկանելությունը` արաբ լինելը: Ինչպես պատմությունից գիտենք, սկզբում որոշ երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում բաասականները եկան իշխանության, փորձեր կատարվեցին պանարաբիզմի դրոշի ներքո միավորել արաբական աշխարհը, եղան միասնական ուժերով Իսրայելի դեմ մի քանի պատերազմներ: Հետագայում բաասականներն իրենց երկրներում ամրապնդեցին իշխանությունը, զգացին իշխանության համը, և բաասիզմը մնաց դեկլարատիվ մակարդակի վրա: Արաբների թշնամիները հասկացան, որ պանարաբիզմը նաև տեսական մակարդակի վրա ջնջելու համար անհրաժեշտ է պանիսլամիզմի և կրոնական տարբերության ցեցը գցել նրանց մեջ: Արաբներն այժմ կոտորում են իրենց արյունակից եղբայրներին կրոնական տարբերության պատճառով: Կրոնի շուրջ ազգային ինքնագիտակցությունը կառուցելու վնասների մասին շարքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել