Ճիշտ է, նույն մարդկային հասարակությունը այլ կերպ է վարվում իր տնօրինության եւ խնամքի տակ գտնվող ուրիշ արարածների հետ: Օրինակ` ծերացած ձիերին սպանում են եւ երշիկ սարքում, շներին, կատուներին` քնացնում են` հանուն հումանիզմի, հանուն մարդասիրության: Որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ինչպես են կենանիները տանջվում հոգեվարքի ժամանակ: Դե, կան, իհարկե, մարդիկ, ովքեր դա կարող են անեն` հենց կենդանուն հոգեվարքից փրկելու համար: Բայց սրա մասին չեմ խոսում:
Ես ուզում եմ մտածել մի փոքր այլ մասշտաբով: Ազգերի:
Ազգերը նույնպես ծերանում են: Եթե նայենք քաղաքակրթությանը որպես ընտանիքի, ապա հեշտությամբ կգտնենք ծնողների, պապիկների եւ տատիկների, հեռավոր բարեկամների: Եւ այդ տատիկ-պապիկների մեջ կտեսնենք այնպիսիններին, որոնք արդեն շատ են ծերացել, գործում են սխալներ, կորցնում են ուժերը, դադարում են աշխատել: Իսկ որոշ դեպքերում` նույնիսկ հասնում են ծերունական մառազմի:
Իսկ կա՞ որեւէ սոցիալական ծրագիր այս ազգերի համար: Կարելի է ասել, որ կա, եւ կարելի է ասել, որ չկա: Կարելի է ասել նաեւ, որ այս թեյի հայրենիք Չինաստանը` իր ժողովրդով, ամենահիններից մեկն է աշխարհում, բայց կարծես կարողանում է աշխատել, թույլ չտալ սխալներ, ավելացնել ուժերը եւ պահել իր թոռներին:
Ասածս ինչ է` մեզ պես ծերեր
ին արժանապատվություն է պետք` երիտասարդանալու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել