Լավ, ինչ է լինելու վերջը։ Մեր ժողովրդի անտարբերությունը սեփական ճակատագրի հանդեպ էլ ավելի է կործանում իրեն: Սովետական կոմունիստական ժամանակաշրջանը համարյա բոլորին տգետ դարձնելով ստրկացրեց և բթացրեց՝ ավելի ճիշտ էշացրեց: Մեր հայ ժողովուրդը այդպես էլ չգիտակցեց և չհասկացավ անկախության և ազատության արժեքը, այլ փոխարենը նրանից փախչում են բոլոր ձևերով ,կարծես ,դժողք են տանում բոլորին: Անկախություն և ազատություն՝ էլ ինչ կա սրանից լավ բան, որ չենք ընդունում այդ Աստվածային արժեքը ,որ կա մարդու համար։Իսկ մեր հայերով ընկած անընդհատ նոր տերեր ենք մեզ փնտրում՝ կամովին նրանց ծառայելու համար: Կոմունիստական աղբ իդիալոգիան հայերին դարձրեց անուղեղ քայլող ուրվականների, և մենք զրկվեցինք մտածելուց և պատասխանատվությունից: Մենք ապրել չգիտենք և անգամ փորձ չենք անում ապրելու և մեր տան տերը լինելու: Սա աղետ է․ ազգային միտքը կատվածահար է եղել և հիվանդացել անժամկետ ժամանակով: Այս բոլորի մեջ ամենամեծ ցավը նրանում է, որ խելքով և քաջարի մարդկանց լսել չեն ուզում, կարծես, հայի գենին կոդավորել են, որ միայն ստրուկ լինի և ծառայի իր խելքն ու տաղանդը դնելով օտարների համար: Այստեղ երգիչի խոսքն է տեղին՝ հայի սիրտը նուրբ և էլ չի դիմանում։Տո ջհայնամը դիմանան․ միայն դարերով մտրակահարված կաշին է, որ մի փոր հաց է տալիս իրենց ,որ չվերանան: Կամ խելքի կգաք ,կամ էլ այսպես ցիգանների ու բոշեքի պես թափառական ստրուկներ կմնաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել