Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Օլեգ Լյաշկոն և Յուրի Չիժմարը մարտի 27-ին Գերագույն ռադա քննարկման են մտցրել Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիայի փաստի հրապարակային ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքի նախագիծ:

«Հանրությանը փորձում են ստիպել մտածել, որ Ռուսաստանը ագրեսոր չէ, այլ խաղաղարար և Ուկրաինայի գործընկեր խաղաղության հաստատման գործում: Այդ քննարկումը խթանում են հանրային անձանց, ներառյալ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց հայտարարությունները»,- Facebook-ում նախաձեռնությունը մեկնաբանել է Չիժմարը:

Օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են Ուկրաինայի քրեական օրենսգիրքը համալրել նոր հոդվածով, որը նախատեսում է, որ «Գերագույն ռադայի կողմից ագրեսոր-երկիր ճանաչված երկրի ռազմական ագրեսիայի փաստի հրապարակային ժխտումը պատժվում է երեքից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ՝ գույքի առգրավմամբ կամ առանց»:

Իշխանության ներկայացուցչի, անձանց խմբի կողմից կամ կրկնակի խախտման դեպքում ազատազրկման ժամկետը մեծանում է՝ հինգից մինչև տասը տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել