Չեմ թաքցնի, որ թաքնագիտությունն իմ սիրած ոլորտներից մեկն է, որն իրականում մի քանի գիտությունների`աստղաբանության, ֆիզիկայի և ամենից շատ հոգեբանության հանրագումարն է: Բազմիցս տարբեր ուղղվածություններին պատկանող , քիչ կամ մեծ օժտվածության էզոթերիկների եմ հանդիպել ու ինձ համար մի շատ կարևոր հանգամանք է պարզ դարձել`երբ սկսում ես ճանաչել ինքդ քեզ ու քո ցանկությունները ու գիտես ներսումդ իրականում ով է ապրում և ինչ է ուզում, ենթագիտակցությանդ խորքերից շերտ առ շերտ դուրս ես հանում քո իսկական ես-ին, ապա ամեն տեսակ էզոթերիկներ անիմաստ են դառնում...
Վերջերս էլ ԶԼՄ-ների պրոպագանդմանը զուգահեռ` մեծացել է վերոնշյալ մասնագետների առաջարկը ու մեր ժողովուրդը, ով հեքիաթների և լեգենդների մեծ սիրահար է, ընկել է գրբացների և ամեն տեսակ սպիտակ ու սև մոգերի դռները : Իրականում նման բաների հավատում են ծույլերն ու անբանները, ովքեր մտածում են, թե էդ էզոթերիկները հենց հիմա կախարդական փայտիկով իրենց կդիպչեն ու իրենց բոլոր խնդիրները հօդս կցնդեն....Ընկերներ ջան, ձեր կյանքում եղած թե լավի և թե վատի համար ինքներդ եք պատասխանատու ու Ձեր անելիք գործը սրա -նրա վրա մի գցեք...Ընդամենը հարկավոր է աշխարհընկալումը փոխել ու հստակ գործողություններ ձեռնարկել....
Մեկ էլ հիշեք, որ յուրաքանչյուրիս մեջ էլ էդ էզոթերիկից կա նստած` մի քիչ, որ վարժվեք և սկսեք լսել Ձեր հոգու ձայնը, կհասկանաք, որ ոչ մի մոգ էլ Ձեզ հարկավոր չի...
Մի զլացե՛ք, ընկերացե՛ք ինքներդ Ձեզ հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել