(գրեթե արձագանք Երան Գույումճյանի ցուցամոլության մասին խոհին)

Քուր, ախպեր, մորքուր-հորքուր,քեռի, հորոխպեր, դրանց երեխա ու թոռ, քեռի-«քեռենկնգա» հարս, փեսա, էդ հարս ու փեսի հեր ու մեր, քուր ու ախպեր, մեր, հեր, պապ, ապուպապ, ազգական՝ խորթ կամ հալալ, ազգականի գերդաստան՝ »պոլնի սաստավով», հարևան, հարևան, հարևանի հարևան, խնամի, խնամու խնամի, խնամու խնամիի խնամի, հարևանի հարևանի հարևանի հարևանի հարևանի խնամի...Սահմանն էլ ՝ ՅՈԹԸ ՊՈՐՏԻՑ էլ անդին...Հա, վա՛յ, աշխատանքային կարևոր, պաշտոնով, փողով ընկերներին մոռացա՝ խելքով կամ անխելք ( կապ չունի), գրասեղանի առաջ, դրոշակի կողքին , հեռախոսն ականջին, թղթերն ու հերոս- նահատակների նկարները դեմը դրած...Խոհանոցում, հիվանդանոցում, տանը փողոցում, անկողնում, պառկած, կիսապառկած ( մեղք չեմ գործում՝ պետքարանային նկարների չեմ հանդիպել ֆբ ական հետազոտություններիս հնգամյա պատմության մեջ)
...Դե հարազատ երեխեքից չեմ խոսում ու հարազատ մարդ ու կնգանից ու էլ ավելի՝ սիրեկան-սիրուհիներից...Դրանք՝ հերթապահորեն...
Ու էս բոլորը՝ իրենց՝ տարին երկու անգամվա ծննդյան օրերի լավ ու վատ նկարներով, իրենց գրքերի ու օրագրերի (դե բոլորն էլ գրող են ՖԲ ում), խիստ արդիական թեմաների աղերսվող, «մոդային» հընթաց ազգասիրական, ազգապաշտպան,ազգանվեր ուղղվածություններով (100)... նկարներով՝ հին օրերից ցայսօր...
Ի՜նչ հարուստ ու բազմաբղետ ազգ ենք....Ու ի՜նչ բարի...Ոչ մեկին չենք մոռանում...Պար մտնողը պիտի շորորա..Էս էլ մեր ականջների օղը..Թոզով էլ հո հարուստ ու հարուստ ենք....Բլոմաթ ունենք...Բոլ-բոլ:...Բա էսքան աչք կա աշխարհում..Չունենա՞նք, որ բոլորի աչքին աջ ու ահյակ անխտիր փչենք....«Էլօղլի» կա, «հարամզադա» կա...Չասեն, թոզն ի՞նչ ա, որ չունեք....ՖԵյսբուք ենք մտել, լաաա՜ավ շորորանք...Աշխարհում մեռնել կա ..Մի բուռ հայ ենք՝ բա իրար չճանաչե՞նք... Քոք ու բուսով, ազգ ու տակով պիտի ճանաչել..Թե չէ հո պուպու չենք, մենակ մեզ ու մեր ընտանիքով բավարարվենք...Մարդը բարի ու կամեցող լինի..Համ էլ՝ հըլը ե՞րբ են ասել՝ գիրս մնա հիշատակող...Մնացածը հող ա դառնում..Ձեռն էլ, ոտն էլ, գլուխն էլ...ամբողջ մարմինն էլ...Այ, հենց էս նպատակով էլ ստեղծվել ա ՖԵՅՍԲՈՒՔԸ...Ճշմարիտ եմ ասում..
Արդ կեցցե պատկերազարդ ֆեյսբուքը: Ի գործ՝ ուրեմն: (կամ՝ ուրեմՍճ)
ԱՄԵՆ: ճճ)
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
29 մարտի, 2015ամի, Թիֆլիս պատվական քաղաքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել