Հարգելի Ժիրայր Սեֆիլյան, Ապրիլի 24-ի գիշերը պետք է ճամպրուկները վերցնել ոչ թե գնալ հրապարակներ ցույցեր անելու ,այլ դիրքեր՝ սահմանին կանգնած զինվորի կողքին լինելու համար :

Այո, հիմա կասեք ,որ ես պատերազմ չեմ տեսել և իրոք որ չեմ տեսել ու չեմ է լ ցանկանում տեսնել:Բայց գոնե դուք՛ պատերազմի միջով անցած մարդ եք, գոնե դուք՛ պետք է գիտակցեք թե ինչ է նշանակում անտեր ընտանիքներ,գոնե դուք՛ լսել եք մահվան լացը ու Ձեր՛ իսկ կողքով բազմիցս անցել է հենց ինքը մահը : Ես պատերազմ չեմ տեսել,բայց այն տեսնելուց չեմ էլ վախենում: Ինձ ավելի շատ ոչ թե երկրից դուրս սկսվող պատերազմն է վախեցնում , այլ այն պատերազմը որը կարող է տեղի ունենալ երկրի ներսում,իսկ դուք՛,կներեք, կարծես նստած սպասեք թե երբ է սկսվելու երկրի ներսի պատերազմը :Համաշխարհային բոլոր պատերազմները այդքան ցավալի ու կորստաբեր չեմ համարել,քան այն բոլոր հեղափոխությունները,որոնք արվել են քաղաքացիական պատերազմների միջոցով :Դուք ներքին կռվի մոլուցքով տառապած,այս իշխանությունների հանդեպ մաղձով լցված այնքան եք կուրացել,որ մոռացել եք . մեր երկրում պատերազմը դեռ չի էլ ավարտվել ու այն կիսատ թողածներից մեկն էլ հենց դուք՛ եք : Ես թքած ունեմ ցանկացած իշխանության ու իշխանավորի վրա,քանի դեռ դիրքերում, թշնամու դիպուկահարը 18 տարեկան պատանու գլուխ է ման գալիս,որպեսզի խոցի այն,իսկ դուք այստեղ փորձում եք երիտասարդների գլուխները հեղափոխական տրամադրություններ մտցնել : Համաշխարհային պատմության ընթացքում տեղի ունեցած ոչ մի քաղաքացիական պատերազմ իր արդյունքը չի տվել:Դուք այս ամենը շաատ լավ գիտակցում եք:Խնդրում եմ ցույց տվեք գոնե մեկը,որ տեղի է ունեցել այս երկրագնդի վրա ու որից հետո ժողովուրդը փրկվել է :Խնդրում եմ ցույց տվեք ինձ գոնե մեկ քաղաքական լիդերի, որը մեր բոլոր հանրապետությունների ընթացքում հրապարակներում ելույթներ ունենալուց և իշխանության գալուց հետո կանգնած է եղել իր ժողովրդի կողքին:Նշեք գոնե մեկի անունը:Չկա և չի լինելու:Այո երկրում վիճակը շատ տխուր է ,ամեն բան թանկացել է,ես ինքս ունեմ երկու տղա ու շատ մեծ վախ ունեմ ,որ վաղը նրանց իրենց նպատակներին չեմ կարողանալու հասցնեմ, բայց ... :Ես պատրաստ եմ հենց վաղվանից գալ ու կանգնել Ձեր կողքին,պատրաստ եմ հացադուլ սկսել ու ինքս կոչ անել բոլորին որպեսզի գան ու Ձեր կողիքն կանգեն,բայց կա մի բայց. հանուն ինչի ? հանուն Ձեր ՛ իշխանության գալու համար ?...:
Հ.գ
... եվ համաշխարհային պատմության մեջ դեռ ոչ մի ժողովրդավար լիդեր իշխանությունը ժողովրդին չի հանձնել : Հերիք է «թոզ փչեք» մեր աչքերին.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել