Եթե մարդիկ կան, որ զարմացել/հիասթափվել են Գյումրիում Հիմնադիր Խորհրդարանի հնարահավաքը խոչընդոտելու, մասնակիցների վրա ձու նետելու, մարդ դանակահարելու, ավտոշարասյան վրա քարեր նետելու վրա, ապա ես բացարձակ զարմացած չեմ: Իսկ դուք ի՞նչ էիք սպասում. հայտարարվի, որ իշխանափոխություն են անելու, իշխանափոխվողն էլ օնլայն նայի՞ հեղափոխությունը: Եթե անկեղծ ասեմ՝ ես այլեւս չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ամեն ինչ այսպես արվում: Իմ ընկերները թող չնեղանան, բայց ես այսպիսի հեղափոխության/իշխանափոխության օրինակ չգիտեմ քաղաքագիտական գրականությունից: Իշխանափոխության համար միայն սոցիալ-տնտեսական կամ ներքին գործոնները բավարար չեն, դա տասնյակ գործոնների բավական բարդ համակցություն է, որտեղ, մեր տիպի երկրներում, առանցքային նշանակություն են ունենում արտաքին գործոնները: Եթե ոմանք կմտածեն, թե Թունիսում հեղափոխությունն ու Արաբական գարունը սկսվեց մանրավաճառի ինքնհրկիզումից, ապա դա նշանակում է, նրանք չեն կարդացել Բարաք Օբամայի "Audacity of War" գիրքը, որտեղ նա մինչեւ նախագահ դառալը գրում էր, որ ԱՄՆ չպետք է հանդուրժի բռնապետերին ու բռնապետությունները, եթե անգամ նրանք դաշնակից են: Իսկ թե ինչ եղավ Օբամայի նախագահ դառնալուց հետո Քադաֆիի, Մուբարակի ու մյուսների հետ, ինչպես ասում են, դա ամենեւին հուզիչ չէր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել