Tert.am-ը գրում է․

Daily Mail-ը անդրադարձել է Քրիստոսի պատկերի հրաշակերպ հայտնության հերթական դեպքին, որ այս անգամ ֆիքսվել է ԱՄՆ-ում:

Ըստ աղբյուրի` Կալիֆորնիայում զույգը շոկի է ենթարկվել՝ իր փայտյա սեղանին նկատելով Քրիստոսի դեմքը: Այդ «հայտնությունը» տեղի է ունեցել ընթրիքի ժամանակ:

Դրանից հետո 37-ամյա ամերիկուհի Ջեյմի Բիբին ու նրա կողակիցը որոշել են սեղանը վաճառքի հանել eBay 3,000 ֆունտին համարժեք գումարով:

Աղբյուրը հիշել է, որ նախկինում նույն կերպ Քրիստոսը հայտնվել էր նաև... բլիթի, թոստի և անգամ պաղպաղակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել