High quality image. Woman with smooth hairMashable.am-ը գրում է․

Կան գարեջրով մի քանի բաղադրատոմսեր, որոնք բարելավում են մազերի  որակը:

1. Փայլի համար

Հարկավոր է՝ 1 հավկիթի դեղնուց, 20մլ գարեջուր, 1 ճաշի գդալ ռոմ:

Դեղնուցը խառնել հետո ավելացնել ռոմ և գարեջուր: Մազերին քսել հեղուկը հետո լվանալ մազերը:

2. Շամպուն փարթամության համար

Հարկավոր է՝ 1 դեղնուց, 1 ճաշի գդալ կոնյակ, կես կիտրոն, 20մլ գարեջուր:

Բաղադրիչները խառնել և քսել մազերին, 5 րոպեից լվանալ:

3. Վերցնել 0,5լ գարեջուր, 0,5լ գոլ եռացված ջուր: Մազերը լվանալուց հետո ողողել մազերը այս հեղուկով:

4. Շամպուն մազերը բուժելու համար

Վերցնել 50մլ մեղր, 50մլ գարեջուր: Բլենդերում խառնել բաղադրիչները: Մազերը լվանալուց հետո քսել շամպունը, մերսել գլխամաշկը, փաթաթել գլուխը սրբիչով, իսկ 15 րոպե հետո ողողել մազերը գոլ ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել