Botox

 1  Բոտոքս

Սա բնության ամենաթունավոր նյութերից մեկն է: Կուլ տալու դեպքում դրա ընդամենը մեկ գրամը կարող է 14,000 մարդու սպանել, իսկ ներարկման դեպքում՝ 8.3 միլիոն մարդու: Թույնն արտադրվում է «Clostridium botulinum» բակտերիայի կողմից: Հենց այս նեյրոտոքսինն է բոտուլիզմի առաջացման պատճառը, որը հազվադեպ, սակայն կարող է մահացու լինել ու հիմնականում փոխանցվում է պահածոյացված սնունդ օգտագործելու ժամանակ:
Բոտուլինում բակտերիան խափանում է նյարդային ու մկանային բջիջների միջև հաղորդակցությունն ու աստիճանաբար կատվածահար անում զոհին՝ ի վերջո հանգեցնելով շնչառական համակարգի աշխատանքի խափանման: Բոտուլինումի չափազանց փոքր չափաբաժինն, այնուամենայնիվ, կարող է բուժել մկանային սպազմներն ու չափից շատ քրտնարտադրությունը և կաթվածահար անել մկաները, որոնք կնճիռների առաջացման պատճառ են հանդիսանում:

 

 2  Ասբեստ

Ասբեստը սիլիկատների դասի նուրբ թելային հանքանյութերի հավաքական անունն է, որոնք իրենցից բարակ նրբաթելերի տեսքով բյուրեղիկներ են ներկայացնում: Ասբեստը լայնորեն կիրառվում էր շինարարության մեջ, մինչև հայտնի դարձավ դրա թունավոր ազդեցությունը: Այն, շնչառական ուղիներով անցնելով, կուտակվում է թոքերում ու այնպիսի մահացու հիվանդություններ առաջացնում, ինչպիսին ազբեստոզը (թոքերի բորբոքում) և քաղցկեղն են: Այս հիվանդությունների ախտանիշները հիմնականում ի հայտ են գալիս վարակումից 15-30 տարի անց միայն:

 

 3  Ածխածնի օքսիդ

Անգույն, անհոտ ածխածնի գազը կարող է աննկատ սպանել զոհին: Այն առաջանում օրգանական վառելիքի՝ այդ թվում գազի, ածուխի ու փայտի թերի այրման հետևանքով: Ածխածնի օքսիդի մոլեկուլները կպչում են արյան մեջ թթվածինը տանող սպիտակուցներին՝ հեմոգլոբինին, և, թթվածնի տեղը գրավելով, կանխում արյան միջոցով բջիջներին թթվածնի մատակարարումը:

 

 

Sarin

 4  Ցիանիդ

Ցիանիդն ամենաարագ ազդող մահացու թույնն է, որը րոպեների ընթացքում կսպանի թե՛ շնչառական ուղիներով, թե՛ կուլ տալու միջոցով ընդունելու դեպքում: Ցիանիդն իրենից ներկայացնում է ածխածնի և ազոտի ատոմների եռակի կապով միացություն: Ջրածնային ցիանիդը և պոտասիումի ցիանիդը չափազանց թունավոր են և կանխում են օրգանիզմի կողմից թթվածնի օգտագործումն ու «քաղցի մատնում» սիրտն ու ուղեղը: Որոշ մրգերի կորիզներ իրենց մեջ պարունակում են ցիանիդ, և փոքր քանակությամբ ջրածնային ցիանիդ կարելի է գտնել շարժիչի արտանետված գոլորշու մեջ:

 

Tetrodotoxin

 5  Տետրոդոտոքսին

Բնական ծագման ամենաթունավոր այս նյութի ամենամեծ կոնցենտրացիան ճաոնական ֆուգու ձկան մեջ կարելի է գտնել։ Պետք է նշել, որ այս ձուկը դելիկատես է համարվում, որը պատրաստելիս խոհարարները թունավորվելու ռիսկի են դիմում: Թունավորելով՝ տետրոդոտոքսինը կանգնեցնում է նյարդային ազդակների աշխատանքը՝ շնչառական խափանման հետևանքով կաթվածի ու մահվան պատճառ դառնալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել