Ասեմ, որ ինքս, այս հարցերի պատասխանները փնտրելով, խորը ուսումնասիրություն և հետազոտություն կատարեցի, և վերջապես, գոնե 70% ինֆորմացիա ձեռք բերելով, որոշեցի գրել այդ մասին: Ասեմ, որ հիմնական աղբյուրը հանդիսացել են հենց իրենք՝ ադրբեջանցիները, ու իհարկե մեր զինվորականները, ովքեր անձամբ «շփվում» են նրանց հետ, ավելի կոնկրետ՝ վերացնում են նրանց...

Փաստը, որ ադրբեջանցիներն իրենց փորձն ու հմտությունը ձեռք են բերում Թուրքիայում, նորություն չէ, բայց ովքե՞ր են նրանք, ո՞վ է ստանում նման հնարավորություն: Դիվերսանտները բաժանվում են երկու խմբի՝ կոնկրետ դիվերսիոն հանձնարարություն կատարողները և դիակ քարշ տվողները: Երկրորդ խմբում ներգրավվելու համար հատուկ պատրաստվածություն անցնելու կարիք չկա, ֆիզիկական հնարավորությունները, կատարելու այդ գործողությունը, լիովին բավարար է, իհարկե նախընտրելի է, որ և կրակելու, և ծանր բեռը վրաները երկար վազելու փորձ գոնե ունենան: Բոլոր դիվերսիոն հարձակումների դուրս եկածները նախօրոք ստանում են երկուսից երեք հազարական ԱՄՆ դոլար: Գումարը ստանալուց առաջ նրանք ստորագրում են պայմանագիր, որից մեզ հետաքրքրող կետերից մեկը հենց վերաբերվում է նրանց զոհվելու դեպքում համաձայնեցված պայմաններին: Պարզվում է, որ ցանկացած նման առաջադրանքի դուրս եկողները ստորագրում են համաձայնագիր իրենց մահվան մասին չհայտարարելու և իրենց դիակն անանուն գերեզմանում թաղելու թույլատրության: Ամենաառաջին պայմաններից մեկն է, որ 10 տարով իրենք թույլատրում են իրենց զոհվելու մասին լուրը գաղտնի պահել, (պատճառաբանությունները տարբեր են՝ սկսած բանտարկված լինելուց մինչև Իրաք կամ Սիրիա իսլամիստներին միանալու մեկնած լինելը): Նրանց շեհիդ լինելու լուրը թույլատրվում է հայտնել հարազատներին, երբ այն հարմար կգտնի ադրբեջանական զինուժը: Ադրբեջանցի դիվերսանտների պատրաստված, Թուրքիայում հմտացած հատուկջոկատայինները ստանում են մի փոքր ավելի բարձր, քան դիակ կրողները: Դիվերսիաների հիմնական նպատակներից մեկը մարտի դաշտում հենց դիակ չթողնելն է, ինչն առաջին հայացքից ազնվական քայլ է թվում, եթե, իհարկե, չիմանայինք դրա իրական պատճառը, ինչը ոչ թե ընկերոջ դիակը չթողնելու ազնվական մղումն է, այլ սեփական ժողովրդից զոհերի թաքցնելն ու միջազգային հանրության առաջ արդար երևալը: Իրականում այդ «ազնվական» քայլն ավարտվում է գիշերով անհայտ գերեզմանում սատկած շան պես արագ ու որոշ դեպքերում խմբակային թաղումներով: Ինչևէ, ինձ հետաքրքրող երկու կարևոր հարցերի պատասխանը ստացա, առաջին` դրամական շահագրգռվածությունն է հիմնականում դրդում ազերիներին, վտանգելով իրենց կյանքը, գնալ նման դիվերսիաների և երկրորդ` զոհերի մասին գաղտնիությունն այդ գործողությունների հիմնական նախապայմանն է հենց մասնակիցների հետ: Մնացած մանրամասները հաջորդ անգամ...

Սիրով` Շարքային Զաքարյան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել