Մենք սովոր ենք տեսնել Քարդաշյանների ընտանիքի կանանց վառ դիմահարդարմամբ: Թերևս հենց այդ պատճառով էլ բոլորը զարմացած էին, երբ Քորթնի Քարդաշյանը որոշեց Instagram-ի իր էջում հրապարակել առանց դիմահարդարման լուսանկար: 35-ամյա ռիելիթի աստղը նախկինում էլ հանրության առջև ներկայացել էր քեժուըլ ոճով ու շատ մեղմ դիմահարդարմամբ, սակայն առանց որևէ դիմահարդարման նրան երևի մանկուց ի վեր չէին տեսել:

Goodbye glam, hello rest: Kourtney Kardashian shared a selfie on Thursday where she has no makeup on

Նա ասես բոլորովին այլ մարդ լիներ: Լուսանկարին կից նա կատարել էր հետևյալ գրառումը.

Քաղցր երազներ բոլոր 15 մլն. զատիկներին:  

Some makeup on here: The E! star took her children Mason (right) and Penelope (in her arms) to a tap/ballet class in Tarzana on Wednesday

Քորթնին իր երեխաների՝ Մեյսոնի ու Պենելոպեի հետ

Նա հավանաբար նկատի է ունեցել իր էջի 15 մլն. հետևորդներին: Սա իհարկե մեծ թիվ է, սակայն նրա քույրերի հետևորդների թիվը զգալիորեն գերազանցում է Քորթնիի հետևորդներին: Քիմը 28.5 մլն. հետևորդ ունի, իսկ Քլոեն՝ 18.9 մլն: Քորթնիի կյանքում հիմա դժվարին ժամանակներ են. նրա ամուսինը տարվել է հարբեցողությամբ ու դարձել գիշերային ակումբների մշտական այցելուն, իսկ երեք երեխաների խնամքը հիմնականում Քորթնիի ուսերին է: 

Last time they were side by side?: Scott and Kourtney together on March 11 at LAX airport

Քորթնիին ամուսնու հետ վերջին անգամ տեսել են մարտի 11-ին: 

Արդեն որոշ ժամանակ է, ինչ Քորթնիին ամուսնու հետ միասին չեն տեսել: Իսկ «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի ընթացքում նրա քույրերը Քորթնիի առջև պատռում էին նրա ամուսնու դիմակը՝ նշելով, որ վերջինս կասկածելի ճանապարհներով է գումար վաստակում ու շարունակ ստեր է պատմում Քորթնիին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել