Tert.am-ը գրում է.

Մարտի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում առաջին անգամ կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը։

Լսելով քաղաքացիներին՝ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը որոշ հարցերի լուծում տվեց հանդիպման ընթացքում, իսկ որոշ խնդիրների ուսումնասիրման նպատակով, ըստ ոլորտների, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել