Հարգելի Ալեն Սիմոնյան! Լավ է, որ ձեռք եք մեկնել անօգնական վիճակում հայտնված կնոջը՝ Դինա Ակոպովնային: Թեպետ, հաղորդման վերնագիրն ինքնին հուշում է, որ ամեն ինչ ուղիղ պետք է լինի, բայց Դինան մինչև վերջ անկեղծ չեղավ, ու չասեց ամեն ինչ՝ շրջանցելով ձեր հարցերը: Անգամ չասեց, որ Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերություններում նույնպես թայֆայական մոտեցումով են շարժվում, որին նա ամիսներ առաջ անմիջականորեն բախվել էր: Այո, Դինան բախվել էր, ու նրան խոչընդոտ էր հանդիսացել իր իսկ մտերիմ «ընկերուհին»՝ Վանաձոր հեռուստաժամի հաղորդավարուհի Թագուհի Տռասի Օհանյանը: 
Հարկ չեմ համարում բարձրաձայնել նրանց բախման մանրամասները:
Անկեղծ ասած, Դինան ինձ մոտ չի թողնում զարգացած, ճկուն բանականությամբ, հայերենի հրաշալի իմացությամբ հաղորդավարուհու տպավորություն, թեպետ իր նման շատերը կան թե՛ մայր հայրենքում և թե՛ սփյուռքում, ովքեր ֆիգլյարությամբ տարիներ շարունակ ինչ-ինչ ճանապարհներով են ֆինանսավորվում ու հայտնվում էկրաններին: Իմ ասելիքն այստեղ այլ հարթության վրա է: Ուզում եմ ասել, որ Դինան այդ հաղորդումներով էր իր մի կտոր հացը վաստակում, երեխա մեծացնում, ծնողներ պահում: Դե՛մ եմ, երբ սառնասրտորեն խլում են մի կտոր հաց վաստակելու մարդու իրավունքը: 
Ցավոք, 15 տարի առաջ ես էլ եմ բախվել նման դառը իրականությանը մի քանի անհատների կողմից, որոնցից էին Դինա Ակոպովնայի «մտերիմ» ընկերուհի, Լոս Անջելեսում բնակվող Վանաձոր հեռուստաժամի՝ իրեն հաղորդավարուհի հորջորջող Թագուհի Տռասի Օհանյանն ու իր պրոֆան մայրը՝ Սիլվա Մարանդյան Օհանյանը: Հենց նրանց «թեթև ձեռքով» էլ ԱՄՆ-ում Դինայի համար փակվեցին ևս գրեթե բոլոր դռները: 
Նորից եմ կրկնում, Դինան ինձ չի՛ հետաքրքում որպես հեռուստատեսային անհատ, բայց ոչ մեկն իրավունք չունի խլելու մյուսի մի կտոր հացը: 
Հ.Գ. Բախվելով նման իրավիճակի՝ չեմ թաքցնում, կյանքը սովորեցրեց ինձ լինել ավելի ուժեղ: Առաջ եթե լռել եմ, հիմա այդպիսին չեմ: Եթե որևէ մեկը որևէ ժամանակ փորձի իմ թիկունքից հարվածել ու խլել իմ մի կտոր հացը, ես իր կոկորդը կկրծեմ.......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել