«Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական անձնակազմն արդեն ԱՄՆ-ում է և ինտենսիվ պատրաստվում է մարտի 29-ին կայանալիք համերգ-ներկայացմանը:

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, BlogNews.am-ին տրամադրել է վիդեոներ փորձերից, որոնցից մեկում երևում է, որ «Ֆուլ հաուսում» խառնաշփոթ է առաջանալու. Տաթևիկն ու Ֆելոն՝ իրականում՝ Անի Երանյանն ու Գոռ Հակոբյանը, ներկայանում են իրար փոխարեն :)

Թե ինչ է լինում հետո, առայժմ կարող են իմանալ միայն ամերիկաբնակ հայերը, սակայն ավելի վաղ Արմենը BlogNews.am-ին ասել էր, որ մտադիր են ներկայացումներով հանդես գալ Եվրոպայում, Ռուսաստանում, իսկ աշնանը՝ Հայաստանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել