Հովհաննես Ազոյան, «ոտերդ վերմակիդ գյորա մեկնի»: Հովհաննես Ազոյանի աստղայինն արդեն «իրան ուտում ա»: Էրեկ ֆեյսբուքյան ասուլիս էր ԴԵՐԱՍԱՆ (կրկնում եմ ԴԵ-ՐԱ-ՍԱՆ) Հովհաննես Ազոյանի հետ: Արա, բայց ինձ մի պահ թված, թե քաղաքական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության գիտակ, Նոբելյան մրցանակակիր, սենսեյ Հովհաննես Ազոյանն էր: 
Արա, էն ինչեր էր ասում, էն ինչեր էր քննարկում, էն ինչեր էր խոսում, մարդ քիչ էր մնում գնար, ասեր. «Ապեր, դու մեր փրկության ուղին արդեն ի վերուստ գծած ունես, ծախի վրեքներս, գնանք, փրկվենք էլի»: Սրան էլ քիչ ա, մեր լրատվականներն օրգազմ ապրած նենց քաղաքական վերնագրեր էին դնում իրա հոդվածների վրա, որ ուզում էիր հասկանայիր՝ մերօրյա ԽՄԲԱԳԻՐներն իրականում իրենց գործը չգիտե՞ն, թե՞ ուղղակի անդուր ձևի քլիք էին հավաքում: 
Մեկը կարա՞ Հովոյին հիշացնի, որ ինքն ընդամենը ԴԵ-ՐԱ-ՍԱՆ Հովհաննես Ազոյանն ա, որը խաղում ու կերտում է հիմնականում ոչ լուրջ դերեր: Մեկը Հովոյին կհիշեցնի, որ իրա քաղաքական աժիոտաժը մենակ ամփոփվել ա ՖԲ-ում ստատուս գրելով ու էն էլ, երբ իրան ա ձեռ տվել:
Ես հարց տվողների վրա էլ եմ է զարմանում.... Այ ախպեր, էլ մարդ չգտա՞ք քաղաքական հարցեր տալու: 
Հանեք երազանքների գրկից Հովոյին, թե չէ սենց որ գնա, էդ տղան ուղղակի մի օր կհելնի ու կասի, որ էս երկրի «հաջորդ փրկիչն» ինքն ա ու մոռանալով, որ ինքը մենակ ստատուս ա գրում: 
Կարճ ասած. «Երեկ Հովոն իրեն դրել էր իրա երազած տղու տեղն ու փորձում էր շատ թույլ ու ոչ հիմնավոր ինչ-որ գնահատականներ տար քաղաքականության մասին, որոնք ուղղակի «ճ» կլասսի մակարդակի էր»: 
Քաղաքագետ, պանիմայեշ... Ստեղ են ասել՝ դու էիր պակաս, պարաշյուտով էկար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել