«Վլադիմիր Գասպարյանի էքսցենտրիզմը, սակայն, սրանով չի ավարտվում: «Դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում: «Պատերազմի» արդյունքում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ մարդիկ են հեռացվում համակարգից, ոմանք հայտնվում են կադրերի տրամադրության տակ, որոշներն էլ միայն առավոտյան են տեղեկանում, որ իրենց աշխատավայրր փոխվել է: Հարկ է ընդգծել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզերում ոստիկանության պետերի, ժոդովրդի լեզվով ասած, միլպետների փոփոխություններ եղան: Սյունիքի մարզում ոստիկանության բոլոր բաժինների պետերը փոխվեցին, նույնը տեղի ունեցավ Շիրակում: Քնդ որում՝ հարկ է ընդգծել, որ այլ մարգերից ավևի շատ հեռացվեցին աշխատանքից, քան տեղափոխվեցին այլ համայնքներ կամ այլ ծառայությունների: Մասնավորապես, Գյումրու ոստիկանության երկու բաժինների պետերն էլ փոխվեցին, խոսքը և՛ Կումայրու, և՛ Մուշի մասին է (Գյումրին վերջին օրերին դարձել է հանցագործությունների հիմնական թատերաբեմ):

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել և սուսուփուս տուն է ճանապարհել Քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ հեղինակություններով զբաղվող վարչության պետին: Թե ով կլինի տան ճանապարհ բռնած հերթական պաշտոնյան՝ կերևա առաջիկայում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել