Tert.am–ը գրում է.

ԵՄ արտաքին հարցերով  գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես ակնկալվում է, կիրակի կուղևորվի Լոզան` մասնակցելու իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցություններին: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը։

«Երբ այս որոշումը հաստատվի, պաշտոնական կոմյունիկե կհայտնվի», - ուրբաթ երեկոյան Բրյուսելում ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Լոզանում անցկացվող բանակցությունների ընթացքը, լրագրողներին հայտնել էր, որ Իրանի և «վեցնյակի»  միջև բանակցությունները դժվարություններով են ընթանում:

Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նախատեսված է, ընթանալու է մինչև մարտի 29-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել