Արդեն մի քանի օր է` տարբեր սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում կարելի է տեսնել մի հայտարարություն՝ «ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ», որտեղից իմանում ենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Գևորգ Եղիազարյանը 2011թ. դեկտեմբերի 27-ին շփման ԱՌԱՋԻՆ գծում մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել։ Այդ վնասվածքն այնքան ծանր է, որ տղան մինչև հիմա գամված է անկողնուն։ ՀՀ ՊՆ-ն վճարել է բուժման առաջին փուլի գումարը` 70 հազար դոլար։ Սակայն երկրոդ փուլի համար անհրաժեշտ 56 հազար դոլարը ՉՈՒՆԻ։ Ու հիմա այդ գումարը ՀԱՎԱՔԵԼՈՒ համար ԱԶԳՈՎԻ փող ենք հավաքում։ Ես ԱՄՈԹ եմ զգում։ Գևորգ Եղիազարյանին ոչ թե պետք է ՕԳՆԵԼ, այլ նրան պետք է ՀԱՏՈՒՑԵԼ։ Գևորգ Եղիազարյանը «Սուր Անկյուն» հաղորդաշարի հերոսներից չէ, որ նրան օգնեն։ Նա իր առողջության ԳՆՈՎ պաշտպանել է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Ու ՀԱՅՐԵՆԻՔԸ նրան ՊԱՐՏԱԿԱՆ է։ Ես հասկանում եմ, որ մեր պետությունը հարուստ չէ։ Բայց կան ԽՆԴԻՐՆԵՐ, որոնց համար ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պետք է ՄԻՇՏ գումար ունենա։ Ու այդ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ մեկը ծառայության ընթացքում ծանր վիրավորված զինվորների բուժման և ապաքինման համար անհրաժեշտ միջոցների ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ է։ Իսկ այդ հարցը լուծելու համար ԲԱՑԱՐՁԱԿ անհրաժեշտ չէ ծախսել պետբյուջեի գումարները։ Կարելի է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կհովանավորեն ՀԱՅ մեծահարուստները, որի գործունեությունը կվերահսկվի ՊՆ-ի և ՀԿ-րի կողմից։ Ես անուններ չեմ ուզում տալ, բայց նույն ՀՀ-ում կգտնվեն մի քանի տասնյակ ԴՈԼԱՐԱՅԻՆ միլիոնատերեր, որոնց համար նույն այդ 56 հազար դոլարը շատ մեծ գումար չէ։ Ես շատ վատ եմ զգում, որ այս ամենի մասին իմանում ու չարախնդում են մեր հարևանները՝ սուննի և շիա թուրքերը։ Սա ամոթ է մեզ համար, որ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ հայկական բանակների զինվորների բուժման համար դրամ են հավաքում։ Էլ չեմ ասում «Ազատություն» ռադիոկայանի հեռուստառեպորտաժի մասին։ Կան բաներ, որ ՄԵԶ ոչ միայն պատիվ չեն բերում, այլև խայտառակում են։ Ազերիներին հաղթած բանակի զինվորը արցունքն աչքերին չպետք է նայի լրագրողի տեսախցիկին...

Հ.Գ. Ի.Ալիևն իր մարդասպան հայրենակից Ռամիլ Սաֆարովին, որ միայն ՀԵՐՈՍԱՑՎԵՑ քնած հայ սպային կացնահարելու համար, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ տեսնելու համար ԳՆԵՑ Հունգարիայի վարչապետին։ Ճշտված տվյալների համաձայն՝ Ռ.Սաֆաովի ազատության համար Բաքուն վճարել է ԵՐԵՔ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ։ Էլ չեմ ասում նույն ճիվաղին տրամադրված բնակարանի, կոչման և գումարների մասին...
Մեր մեկ զինվորի կյանքն ու առողջությունը ՄԵԶ համար այնքան թանկ է, որ ԱՄԵՆ միջոց պետք է ձեռնարկել, որ մեր ապագա ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ զգան, որ իրենց թիկունքում կա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Շատ ենք սիրում խոսել ՄԵՐ պարտականությունների մասին ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ։ Բայց ՀԱՅՐԵՆԻՔՆ էլ ունի պարտականություններ իր քաղաքացիների հանդեպ։ Գևորգ Եղիազարյանը նրանցից մեկն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել