Tert.am-ը գրում է․

«Հայ անխոնջ երգահանը 4 տարվա լռությունը խախտում է նոր ձայնասկավառակով, որը կթողարկվի մայիսի 5-ին», -գրում է elboletin.com-ը:

Անհավատալի է, բայց փաստ է: Շառլ Ազնավուրի նոր ձայնասլկավառակը   խանութներում կհայտնվի մայիսի 5-ին`շանսոնյեի  91-ամյա հոբելյանից 2 շաբաթ առաջ, ինչը հոյակապ նորություն է Ազնավուրի մեծաթիվ երկրպագուների համար, որոնք սփռված են ողջ աշխարհով մեկ:

Նրա երկարամյա երաժշտական կարիերան լի է լայնամասշտաբ գործունեությամբ` որպես երգահան, որը նրան մեծ համբավ է բերել:  

Encores խորագիրը կրող նոր ալբոմում աշխարհահռչակ  երաժիշտ Ազնավուրը մեկտեղել է 12 ամբողջովին նոր երգ, որոնք ներկայացնում է՝ որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: 

Բացի այդ, Ազնավուրը պատրաստվում է համերգային շրջագայություն իրականացնել Իսպանիայում, որի շրջանակում երկու համերգ արդեն նախատեսված է` մայիսի 7-ին՝ Մադրիդում և մայիսի 9-ին՝ Սան Սեբաստիանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել