Հիմա էլ ջրաչափի գործ է բացվե՞լ: Եթե մարդն իր ջրաչափից դժգոհ չի, ինչո՞ւ եք պարտադրում ծախս անել, ապամոնտաժել, հետո վերակնքել, ապա գուցե և նորը գնել: Իմ սեփականությունն է, չեմ փոխում: Իսկ եթե կասկած ունեք, բարի եղեք ինքներդ ստուգել... Իսկ կենցաղային տեխնիկայի օրինակը, մեղմ ասած, լավագույնը չէ: Անսարքության դեպքում կամ վերանորոգում են կամ եթե նորն են գնում, ապա կամավոր: Ոչ ոք չի պարտադրում ինչ-որ նոր բան գնել... 
Իբր շատ մի կարողանում ենք ապրել, իբր առկա ու սպասվող թանկացումները քիչ են, հիմա էլ... հաշվիչ, այն էլ` տասնհինգ օրում: Բնակչության մեծ մասին որոշել եք դատարանի դռները գցե՞լ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել