Ներքնազգեստ գնել սեքոնդ-հենդ խանութներից:

Ասել այլ աղջկա. «Դե ես չէի ասի, որ դու շաաատ գեր ես»:

Մերկ ձեռքերով խեղդել այն աղջկան, ով ասում է. «Դե ես չէի ասի, որ դու շաաատ գեր ես»:

Հավատալ տղային, երբ նա, չնայելով իր աչքերին, ասում է. «Շարունակիր, սիրելիս, ես լսում եմ քեզ»:

Մեջքի ստորին հատվածին դաջվածք անել:

Հանդիպել ընկերուհու նախկին ընկերոջ հետ:

Ակնկալել, որ տղայի հետ հարաբերությունները նման կլինեն ռոմանտիկ կատակերգության:

Կոպիտ խոսել սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց հետ:

Հանդուրժել իր և իր երեխաների հանդեպ ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնությունը:

Մեքենա վարելու ընթացքում դիմահարդարվել:

Հարցնել տղային. «Քեզ թվում է՝ նա ինձնից գեղեցի՞կ է»: 

Առաջին հանդիպմանն ուտել սխտոր կամ սոխ:

Քնել դիմահարդարված վիճակում:

Գնալ հարսանիքի և հարսից գեղեցիկ տեսք ունենալ:

Ներողություն խնդրել ամաչկոտության և խոհեմության համար:

Մտածել, որ ինչ-որ մեկին հետաքրքիր կլինեն իր շան կամ կատվի նկարները:

Թույլ տալ հարբած ընկերուհուն անծանոթ տղամարդու հետ ինչ-որ տեղ գնալ:

Մերկանալ այնպիսի վայրերում, որտեղ կա տեսախցիկ:

Արդարացնել սեփական երեխայի անդուր վարքը:

Գնել այնպիսի բան, որ ընդհանրապես պետք չէ:

Բամբասել ընկերուհիների մեջքի ետևում:

16 տարեկանից հետո շարունակել քնել փափուկ խաղալիքի հետ:

Արհամարհել հիվանդության նախանշանները՝ հույս ունենալով, որ ինքն իրեն կանցնի:

Սիրահարվել սրիկաներին:

Ֆինանսական օգնություն ցուցաբերել տղամարդուն, ով հաշմանդամ չէ և գրեթե ավարտել է բարձրագույն կրթությունը:

Վնասել տղամարդու ավտոմեքենան դավաճանության դեպքում:

Սպասել ռոմանտիկ ֆիլմերի և գրքերի հերոս տղամարդուն:

Ասել սիրելի տղամարդուն. «Եթե չես ուզում, կարող ես չանել»:

Ծառայել բանակում:

Անպատասխանատու կերպով սիրախաղ անել:

Խորհուրդ տալ, երբ չեն հարցնում:

Գրել վերջերս ամուսնացած նախկին ընկերոջը:

Մնալ տանը և հորինել գոյություն չունեցող երկրպագուների, ովքեր կզանգեն և ժամադրության կհրավիրեն:

Զարմանալ, թե ինչու տղամարդը չի կարդում իր մտքերը:

Մտածել, որ չաշխատող մայրիկն ամբողջ օրն անբանությամբ է զբաղված:

Մտածել, որ աշխատող մայրիկը չի սիրում իր երեխաներին:

Անպատասխան սիրո մասին ստատուսներ գրել ֆեյսբուքում:

Համեմատվել այլ աղջիկների հետ և նյարդայնանալ, որ նման չես իրենց:

Մտածել, որ եթե 23 տարեկանից հետո չես ամուսնացել, ապա տանն ես մնացել:

Հույսը դնել մայրիկի վրա և չսովորել ուտելիք պատրաստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել