Ես կարծում եմ, որ մեր երկրում եղած ամբողջ կեղտի մեջ կա մեկ բան, որը երբեք չպետք է շահարկման առարկա դարձվի: Բանակը ստեղծվել է Հայաստանն արտաքին թշնամիներից պաշտպանելու համար, այն երբեք չպետք է ծառայեցվի տարբեր անձանց քաղաքական ամբիցիաների իրականացմանը: Եթե ոմանք կայացել են որպես ռազմական գործիչներ և ռազմարվեստից ավելի լավ են գլուխ հանում, քան քաղաքականություից, ապա նրանց տեղը զինվորական ստորաբաժանումներ ղեկավարելն է, այլ ոչ թե քաղաքականությամբ զբաղվելը կամ «հեղափոխություններ անելը»: Հայաստանին խունտա պետք չէ: Սահմանի կրակոցները չեն կարող ուղղված լինել հայոց բանակի դեմ, դրանք ուղղված են մեր պետության դեմ, իսկ բանակը, ինչպես նաև մենք, այդ պետության բաղկացուցիչներն ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել