Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված՝ որպես սիմվոլ ընտրվեց անմոռուկ ծաղիկը, որը միանգամից հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Հնչեցին մեղադրանքներ՝ կապված պլագիատի հետ, ինչպես նաև որպես ոչ տեղին և գունային վառ, ուրախ տպավորություն թողնող խորհրդանիշ: Բայց հետաքրքիրը նա էր, որ մեր հասարակության ու հետևաբար նաև իշխանությունների քաղաքակրթական ցածր ցենզի պատճառով էս սիմվոլը նույնպես գնալով սկսվեց արժեզրկվել, հայտնվել ամեն պատեհ ու անպատեհ տեղում, հազար ու մի տեսակ առարկաների վրա՝ շատ հաճախ ստանալով նաև գռեհիկ դրսևորումներ: Խնդիրը, ամեն դեպքում, ոչ թե կոնկրետ «անմոռուկ» սիմվոլի մեջ է, այլ թե ինչպես է այն օգտագործվում՝ առանց որևէ սահմանափակող ու հսկող գործառույթների, ով ինչպես կարողանա, ոնց կարողանա: Արդյունքում ունենում ենք ցեղասպանության 100-ամյակի խորհրդանշանը նսեմացնող բազմապիսի երևույթներ: Ընտրված խորհրդանիշը, կարծում եմ, նորմալ է (համաձայն եմ, կարող էին ավելի լավ բան մտածել, բայց դե...), իսկ այ էն, ինչ որ անում էն էդ խորհրդանիշի հետ, չտեսություն, զոռբայություն, ցուցամոլություն ու մառազմ անվանելը լրիվ տեղին ա: Սրանով էլ պայմանավորված ա մարդկանց հակակրանքը. կեղտի մեջ թաթախվելուց հետո ոչինչ էլ չի ունենում նախկին տեսքը:

Ճաշակին ընկեր չկա, հլա ու փորձեք քննադատել


Չտեսության և ցուցամոլության համազգային մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Երևանի N 78 դպրոցը

Գավառական մտածողության մեկ այլ դրսևորում, էս անգամ արդեն Երևանի N 145 դպրոցում


Նաև մազահարդարման պարագաներ, թևնոցներ... տենց էլի


Այո, այո... Մենք արդեն մոռացել ենք, թե էդ անմոռուկը վաբշե ինչ էր, ինչ ա խորհրդանշում, դա էլ կարևոր չի


Թզբե՞խ, հանճարեղ ա. կարևորը՝ խեր-շառ-աստված պահը ճիշտ բռնցրած ըլնեն


Նույն թեմայի շարունակությունը: Շուտով նաև անմոռուկ աչքահուլունքներ


Հուզիչ է


Բանաստեղծական զեղումներով: Մարդիկ են խավարամիտ, անմոռուկը կապ չունի։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել