Սիրելիից բաժանվելուց հետո շատերը հավատում են, որ բաժանման ցավը երբեք չի ամոքվի։ Այնինչ գիտնականները բոլորովին այլ բան են պնդում։ Վերջերս գիտականորեն ապացուցվել է, որ մարդիկ իմունիտետ ունեն բաժանման կսկիծի դեմ ու հեշտությամբ կարող են նոր սեր գտնել։

Humans are hardwired to overcome heartbreak and move on to a new relationship, scientists claim

Սենթ Լուիսի համալսարանի պրոֆեսոր Բրայան Բութվելը նշել է.

Մենք մեր ուղեղի մեջ ունենք մի մեխանիզմ, որն օգնում է մեզ հաղթահարել մեր կյանքի բուռն շրջանների դժվարությունները։ Սրանից հետևում է, որ ժամանակի ընթացքում ցավը բուժվում է, և թունելի վերջում լույս է վառվում։   

Որոշ հետազոտություններ, որոնց շրջանակներում սիրահարված մարդկանց ուղեղները սկանավորման են ենթարկվել, ցույց են տվել, որ թունդ սիրահարության շրջանում մարդկանց նեյրոնային գործունեությունն ակտիվանում է ուղեղի այսպես կոչված «հաճույքի հատվածներում»։ Սրանք այն նույն հատվածներն են, որոնց աշխատանքը խթանվում է կոկաինի օգտագործումից։ Պրն. Բութվելն ասել է, որ բաժանումը սիրելիից կարելի է համեմատել թմրամոլի այն վիճակի հետ, երբ վերջինս չի կարողանում կոկաին գտնել։ Փաստորեն անգամ գիտնականներն են համաձայնվում, որ սերը թմրանյութի պես է ազդում մեր օրգանիզմի վրա։ Այնուամենայնիվ, ինչպես թմրամոլությունն է բուժման ենթակա, նույն կերպ հնարավոր է բուժվել և դժբախտ սիրուց։ Անշուշտ, պետք է ընդունել, որ նմանատիպ կախվածությունից ազատվելն ու առաջ շարժվելը բավականին լուրջ մարտահրավեր է ցանկացած մարդու համար։

A man is more likely to end a relationship for sexual infidelity, whereas women fear emotional unfaithfulness

Բութվելն ուսումնասիրել է կոկաինից հրաժարված թմրամոլների ուղեղի սկանավորման արդյունքները։ Նրանց ուղեղի  տարբեր հատվածներում գորշ նյութը սովորականից ավելի շատ էր։ Բութվելը եզրակացրել է, որ սա վկայում է այն մասին, որ ուղեղն օգնում է օրգանիզմին հաղթահարել բաժանումը (լինի դա բաժանում սիրած էակից, թե թմրանյութից) ու առաջ անցնել։ Հետազոտության հեղինակը նշել է, որ բաժանման  ցավի ուսումնասիրությունը մեծ կարևորություն է ներկայացնում հատկապես այն պատճառով, որ այն թույլ կտա գիտականորեն հիմնավորված լուծումներ առաջարկել սիրահարների բաժանումը կանխելու համար։ Բութվելի ամբողջական հետազոտությունը հրապարակվել է «Review of General Psychology» հեղինակավոր ամսագրում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել