«Ազատություն» ռադիոակայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց ուղղեց Հովհաննես Ազոյանին.

«Իսկ Հովհաննես Ազոյանն ունի՞ իր նախագահը, ո՞ւմ է պատկերացնում այդ դերում, բոլորս պահանջում ենք նախագահի հեռացում, բայց ոչ ոք առաջ չի բերում իր գործչին, հետաքրքիր կլինի լսել Ձեր տեսակետը»։ Ազոյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ում եմ պատկերացնում, բայց հիմա մեզ անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որը կամուրջ կհանդիսանա այսօրվա Հայաստանի և ապագայի Հայաստանի միջև, մենք պետք է ընտրենք այդ կամուրջային նախագահին»։
«Ունե՞ք Ձեր թեկնածուն» հարցին անդրադառնալով՝ նա շարունակեց. «Ես Նիկոլ Փաշինյանին տեսնում եմ որպես այդ կամուրջ, Նիկոլ Փաշինյանի միջոցով մենք կարող ենք ապագայում ունենալ լավ նախագահ»։

Պատասխանելով այն հացին, թե արդյո՞ք նա պատաստվում է անդամակցել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորմանը՝ Հովհաննես Ազոյանը պատասխանեց. «Ես շատ եմ սիրում ու հարգում Նիկոլ Փաշինյանին։ Նա նույնիսկ իմ հերոսն է, կարելի է ասել, թե գիտեմ, թե որքանով է ճիշտ հերոսացնել մարդկանց։ Նրա մոտ հիմա հասունացման փուլ է որպես քաղաքական գործիչ, ու կրկնում եմ, շատ եմ հարգում նան, բայց մի այսպիսի կատակ կա, որով ուզում եմ պատասխանել. Նիկոլին սիրում են բոլորը, բայց ոչ ոք չի ուզում ամուսնանալ նրա հետ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել