Իրականում Սեֆիլյանին բանտարկելն օրինաչափ էր այնքանով, որքանով ՀՀ-ում պետք է միշտ բացառվի սահմանադրական կարգի բռնի տապալումը։ Ինչևէ, Սեֆիլյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու համար։ 
Սեֆիլյանի պատիժը կրելու ընթացքում դաշտում ձևավորվել էր ընդդիմադիր կոնսոլիդացիա առաջին նախագահի շուրջ։ Տեր-Պետրոսյանի թիմը Սեֆիլյանին հռչակեց քաղբանտարկյալ և սկսեց ակտիվորեն պայքարել նաև նրա ազատ արձակման համար։ Բանտից դուրս գալուց հետո Սեֆիլյանը համալրեց Տեր-Պետրոսյանի թիմի շարքերը, բայց դա էլ երկար չտևեց։ Կարճ ժամանակ անց Սեֆիլյանը հայտարարեց, որ «Լևոն նախագահ» կարգախոսը խանգարում է իրեն և հեռացավ։ 
Ընդհանրապես Սեֆիլյանի կարիերան բավականին հարուստ է ամբիցիաների պատճառով տարբեր թիմեր լքելու դրվագներով։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ Սեֆիլյանին ՀՅԴ-ից ևս հեռացրել են անձնական ամբիցիաների և ղեկավարության որոշումներին չենթարկվելու համար։ 
2009-2010 թվականների ընթացքում Սեֆիլյանը վերջապես կարողացավ մի քանի տասնյակ համախոհներ գտնել և ձևավորել «Նախախորհրդարանը»։ 
Հ.Գ. Գրառմանս եզրափակիչ մասում կանդրադառնամ արդեն նախախորհրդարանի իռացիոնալ և սադրիչ գործողություններին, որոնք հղի են երկրի ներսում տեռորիստական ակտ կատարելու վտանգով։
Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել