Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Աբգարյանը «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հետևյալ հարցն էր ուղղել Հովհաննես Ազոյանին.

«Հարգելի Հովո, ժամանակին կար Yеre1 կոչվող հաղորդաշար, որում նկարահանվում էիք նաև Դուք: Ի՞նչ եք կարծում՝ դա իր ազդեցությունն ունեցե՞լ է մեր պատանիների ընդհանուր ճաշակի, նիստուկացի, լեքսիկոնի, աշխարհայացի ձևավորման վրա։ Ձեր մեղքի բաժինը զգո՞ւմ եք մեր շոու-բիզնեսի, մշակույթի, կինոարվեստի խղճուկ վիճակի համար։ Ի՞նչ եք անում Ձեր մասնագիտական բնագավառում` որպես դերասան, գեղագիտական ճաշակ ձևավորելու հարցում»։

Ի պատասխան՝ Ազոյանը նշեց, որ գիտակցում է իր պատասխանատվությունն ու ընդունում է, որ շոուն սկզբում լավն էր, իսկ հետո վատացավ, ինչի համար էլ դադարեցրեց նկարահանվել դրանում։ Պարզապես այն ժամանակ ինքը երիտասարդ էր ու պատասխանատվության զգացում չուներ, իսկ հիմա պայքարում է՝ փորձելով ոչ մի անճաշակ բան չանել. եթերում ոչ մի վատ խոսք չի օգտագործում, որը կարող են փոխառել երեխաները, և անընդհատ հղկում է իրեն ու աշխատում է իր վրա։ Ըստ Ազոյանի՝ եթերում վատ խոսքերի կիրառությունն արդեն հին է ու պրիմիտիվ, ինչպես պոպկորնը, և պետք է ձերբազատվել նման դրսևորումներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել