Ներքաղաքական օրակարգն իր ներկայությամբ փորձում է լցնել Ժիրայր Սեֆիլյանն իր թիմով։ Դաշտի հիմիկվա կոնֆիգուրացիայով հասկանալի և տրամաբանական է, որ քաղաքական որոշակի պոտենցիալ ունեցող մարդիկ պետք է ինքնադրսևորվելու փորձեր կատարեին, բայց վերոգրյալ թիմի ընտրած գործիքակազմը, մեղմ ասած, անընդունելի է։
Սկսենք սկզբից.
Մինչև «հիմնադիր խորհրդարան» վերանվանվելը Սեֆիլյանի թիմը կրում էր «Նախախորհրդարան» անունը, որը ձևավորվել էր Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումից ազատ արձակվելուց հետո։ Սեֆիլյանն ավագ սերնդին ավելի հայտնի է որպես 90-ականների սկզբին ձևավորված ահաբեկչական «Դրո» կառույցի խորհրդի անդամ։ Այս կառույցը ձևավորվել էր ՀՅԴ-ի կողմից և զբաղվում էր թմրաբիզնեսով և մարդասպանություններով։ «Դրո» կառույցը 90-ականների առաջին կեսին բացահայտվեց, և նրա անդամները ձերբակալվեցին։ Մինչև հիմա «Դրո»-ի անդամներից շատերը դատապարտված են ցմահ ազատազրկման։ Ժիրայր Սեֆիլյանը հանդիսանում էր «Դրո»-ի խորհրդի անդամ, և զարմանալիորեն նրան չձերբակալեցին։ Սեֆիլյանին չձերբակալելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր Արցախյան պատերազմի մասնակցությամբ։ 
Հետագայում Սեֆիլյանը հեռացվեց Դաշնակցությունից կուսակցական անկարգապահության պատճառով և սկսեց դաշտում գործել որպես անհատ։ Կարճ ժամանակ անց սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր անելու և վերջում ապօրինի զենք պահելու մեղադրանքով Սեֆիլյանը հայտնվեց դատարանում և դատապարտվեց ազատազրկման։ 
Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել