ՀՀ տնտեսության մեջ մեծ է շինարարության դերը, սակայն այս ճյուղն այս տարի դեռևս անկում է ապրում:

Այս հարցին լուծում տալու համար այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են քաղաքաշինության բնագավառում գնագոյացման պետական ընթացիկ քաղաքականությանը վերաբերող հարցեր: Քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկություններ գործող մի շարք նորմերի և չափորոշիչների, շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության, ինչպես նաև նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների վերանայման վերաբերյալ վերահսկիչ պալատի, քաղաքաշինության նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից:

Ամփոփելով նիստը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել պատկան մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ անցկացնելու, առաջարկություններն ամփոփելու և սեղմ ժամկետում վերջնական տեսքով գործադիրին ներկայացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել