Սրտի փոխպատվաստումները նորություն չեն, սակայն այս վիրահատությունն առաջինն է Եվրոպայի բժշկության պատմության ողջ ընթացքում։ Սրտի փոխպատվաստման համար սովորաբար օգտագործվում են այն դոնորների սրտերը, ովքեր ուղեղի մահ են տարել, սակայն ում սրտերը դեռևս բաբախում են։ Այնուամենայնիվ, այս անգամ իմպլանտանտը վերցվել է դոնորից այն բանից հետո, երբ նրա սիրտն ու թոքերը դադարել էին աշխատել։ Քեմբրիջշիրում գտնվող Փափվորթ հիվանդանոցի վիրաբույժները վերականգնեցին դոնորական սրտի աշխատանքը և տեղադրեցին այն «Organ Care System» բժշկական սարքի մեջ, որպեսզի հնարավոր լինի պահպանել օրգանի որակը նախքան փոխպատվաստումը։ «Organ Care System»-ում դոնորական սիրտը միացվում է ստերիլ արյան։ Արյան շրջանառության վերականգնման շնորհիվ սիրտը սկսում է կրկին բաբախել։ Վերականգնվում է նաև սրտի նորմալ ջերմաստիճանը։ Մինչդեռ այլ մեթոդների կիրառման դեպքում դոնորական սիրտը հաճախ սառեցվում էր, ինչը կողմնակի ազդեցությունների պատճառ էր դառնում։ Նոր մեթոդը զերծ է նման վտանգից։      

Huseyin Ulucan, from London (pictured with wife Meryem), who became the first person in Europe to receive the surgery following a heart attack in 2008, said he is feeling stronger every dayfollowing the operation

Հուսեյն Ուլուկանը կնոջ հետ

Փափվորթ հիվանդանոցում մշակման ենթարկված սիրտը հարկավոր էր 60-ամյա Հուսեյն Ուլուկանի վիրահատության համար։ Նա սրտամկանի ինֆարկտ էր ստացել 2008 թ.-ին։ Նրա վիճակը ժամանակի ընթացքում սրվել էր, և հարկ էր եղել դիմել սրտի փոխպատվաստման։ Բարեբախտաբար, վիրահատությունը բարեհաջող անցավ։ Հուսեյնը 4 օր անցկացրեց վերակենդանացման բաժնում, իսկ ապա դուրս գրվեց հիվանդանոցից։ Վերջերս տված հարցազրույցի ընթացքում Հուսեյնն ասել է.

Նախքան սրտի փոխպատվաստման ենթարկվելն իմ կյանքի որակն ահավոր էր, իսկ հիմա ես օրեցօր ավելի ու ավելի ուժեղ եմ զգում ինձ։  

The Organ Care System (OCS), developed by TransMedics, allows donor hearts to continue functioning in a near-perfect state outside the body during transport and until it is placed into the body of the recipient

Ներկայումս դոնորական սիրտն ամենամեծ պահանջարկն ունեցող օրգաններից է, և բժշկության մեջ սրտի իմպլանտանտների դեֆիցիտ կա։ Բանն այն է, որ դոնորական սիրտը պետք է տարբեր չափորոշիչներով համապատասխան լինի հիվանդի օրգանիզմին։ Արդյունքում ամեն տարի սրտային հիվանդների մահվան դեպքեր են գրանցվում։ Առողջապահական ոլորտի մի շարք մասնագետներ հույս են հայտնել, որ այս կենսական օրգանի դեֆիցիտը հնարավոր կլինի հաղթահարել՝ որպես իմլանտանտ օգտագործելով չբաբախող սրտեր։ Մոտավոր հաշվարկներով՝ միայն Մեծ Բրիտանիայում այս նոր մեթոդի շնորհիվ սրտի փոխպատվաստման վիրահատությունների թիվը կաճի 25 տոկոսով, և հարյուրավոր մարդիկ, ովքեր նախկինում մահանում էին ժամանակին վիրահատության չենթարկվելու պատճառով, կփրկվեն։ Հայտնի արտասահմանցի բժիշկ Սայմոն Մեսերն ասել է.

Սա բժշկության ամենաֆենոմենալ ձեռքբերումներից է։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել