Tert.am-ը գրում է.

ԱԺ պաշտպանության, Ներքին գործերի և Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ոչինչ կոնկրետ չխոստացավ, սակայն տեղեկացրեց, որ ԱԺ ում է «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և նշեց, որ այն բաց է տարբեր առաջարկների համար

Իսկ լսումներին ներկա Չինարիի գյուղապետն էլ նկատեց, որ  գյուղին պետք են հրշեջ մեքենաներ՝ հիշեցնելով, որ երբ Չինարիում հրդեհ էր եղել Հրշեջ մեքենաները ադրբեջանական կրակահերթերի պատճառով չէին կարողացել մոտենալ տարածքին, ուստի մեքենաները պետք են տեղում և դրանք կշահագործվեն կամավոր հրշեջների կողմից:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանն ի  պատասխան նկատեց, որ հրշեջ մեքենաների համար անհրաժեշտ են հատուկ տարածքներ, պայմաններ:

Նա նաև նկատեց, որ շատ դեպքերում հատուկ տեխնիկան օգտագործվում է գյուղացիների կարիքների համար: Օրինակ՝ մեկ անգամ հրշեջ էին կանչել, որպեսզի  վերջիններս գյուղատնտեսական բուռն շրջանում ջուր հասցնեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել