Առաջարկվող թեստը, թերևս, ամենակարճն է աշխարհում: Իր լակոնիկությամբ հանդերձ՝ այն շատ դիպուկ կերպով է բացահայտում անձի հիմնական հատկանիշներն ու գծերը:
Եվ այսպես, սեփական ներքին ձայնին ունկնդրելով՝ հարկավոր է պատասխանել ընդամենը երկու հարցի. ի՞նչ եք ավելի շատ սիրում ա) վարո՞ւնգ, թե՞ պոմիդոր, բ) սե՞խ, թե՞ ձմերուկ:

Վարունգ և սեխ: Այսպիսի ընտրությունն ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ քաջարի են և լուրջ: Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում և ալկոհոլիզմի ենթակա չեն: Նրանց շրջանում շատ են մարզիկներն ու ճանապարհորդություների սիրահարները: Այսպիսի տղամարդու կողքին կանայք իրենց շատ պաշտպանված և ապահով կզգան, տղամարդն ասես իրենց թիկունքում սարի պես կանգնած լինի, և նրա պատասխանատվությունը տարածվում է նրա ընտանեկան գործերի վրա: Այսպիսի տղամարդիկ նպատակասլաց են և հեշտորեն հասնում են իրենց նպատակներին: Բայց այս տիպը նաև թերություններ ունի. վարունգա-սեխային կերտվածքի տղամարդուն պակասում է ռոմանտիզմը: Այդ պատճառով էլ եթե կինը նրանից ծաղիկներ է ակնկալում ստանալ, ապա ավելի լավ է հարմար առիթի չսպասի, այլ թափանցիկ կերպով ակնարկի, որ կցանկանար ծաղկեփունջ ստանալ որպես նվեր:
Այս տիպի կանայք հաճախ պետեր են դառնում, բայց ընտանեկան կյանքում նրանք երեխաների պես անօգնական են` կերակուրներ վատ են պատրաստում, չեն կարողանում բաշխել բյուջեն, չեն սիրում լվացք անել և լվանալ ամանեղենը: Բայց ի դեմս այսպիսի կնոջ՝ տղամարդը հավատարիմ և հասկացող ընկեր կգտնի:

Պոմիդոր և ձմերուկՈւրախ և ակտիվ մարդիկ են: Նրանք աչքի են ընկնում շատ բարձր շփվողականությամբ, բայց շփման մեջ միշտ չէ, որ կարողանում են հավասարակշռություն պահպանել. նրանց բռնկվող, պայթուցիկ բնավորությունը հաճախ սկանդալների է հանգեցնում: Այս տիպի տղամարդիկ համեղ ուտելիքների սիրահարներ են, ծույլ են և հողաթափերն ու խալաթը գերադասում են ուսապարկից ու քնապարկից: Պոմիդորա-ձմերուկային կերտվածքի կանայք հուզական են, սիրում են կենդանիներին և ընտանեկան օջախը, նրանց կողքին լինելիս ջերմություն և հարմարավետություն ես զգում: Նրանք չեն կարողանում ինտրիգներ հյուսել, բայց կարող են անտակտություն թույլ տալ, որովհետև ասում են այն, ինչ մտածում են. անկեղծություն-շիտակությունն ու աննենգամիտ պարզամտությունը պոմիդորա-ձմերուկային տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական հատկանիշներն են:

Վարունգ և ձմերուկ: Այս կերտվածքի մարդիկ մշտապես ներքին խռովք են ապրում: Նրանց արտաքին հանգստության և զսպվածության տակ ներքին լարվածություն է թաքնված: Այսպիսի տղամարդկանց մասին են ասում. «Վախեցիր մարմանդ, հանդարտ ջրից»: Վարունգա-ձմերուկային տիպի մարդու հետ կյանքը նման է հրաբխի հետ ապրելուն` երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի, և թե ինչ գաղափար է նա կրում իր մեջ: 
Վարունգա-ձմերուկային կանայք դատարկ բաների պատճառով սկանդալներ չեն սարքում, նրանք կուտակում են վիրավորանքներն ու մի գեղեցիկ օր ընդունակ են ջարդելու տանը եղած ողջ ամանեղենը, երբեմն նաև ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործական տիպն են: Նրանք կարողանում են մտածել, խորհել, նրանց մեջ հաճախ են հանդիպում գիտնականներն ու գյուտարարները:

Սեխ և պոմիդոր: Եթե հենց այս պտուղներն եք նախընտրում, ապա դուք հավասարակշռված և հանգիստ մարդ եք: Դուք տակտով և զգայականությամբ եք օժտված: Սիրում եք գեղեցիկ իրեր և գերազանց ճաշակ ունեք: Սեխա-պոմիդորային տղամարդիկ փոքր-ինչ կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ, երաժիշտներ, մի խոսքով` ստեղծագործելը շատ սրտամոտ է այս մարդկանց:
Այս կերտվածքի կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրո մեջ կրքոտ են և հաստատուն: Ամուսնության մեջ պոմիդորա-սեխային կանանցից նվիրված, քնքուշ և հոգատար կանայք են ստացվում: Մինչդեռ, այս տիպի տղամարդիկ  կարող են ինքնասիրահարված եսասերներ լինել:

Հ. Գ. Լավագույն ամուսնական միություններ հետևյալ զույգերի մեջ են կնքվում.
«սեխ- վարունգ» տիպի տղամարդ և «վարունգ-ձմերուկ» տիպի կին
«սեխ-պոմիդոր» տղամարդ և «սեխ-վարունգ» կին
«վարունգ-ձմերուկ» տղամարդ և «պոմիդոր-ձմերուկ» կին
«պոմիդոր-ձմերուկ» տղամարդ և «պոմիդոր-սեխ» կին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել